Շվեյցարիան արգելափակել է 6,8 մլրդ դոլարի ռուսական ակտիվներ
copy image url

Շվեյցարիան արգելափակել է 6,8 մլրդ դոլարի ռուսական ակտիվներ

Արտաքին 2 տարի առաջ - 18:47 11-07-2022
Շվեյցարիան հուլիսի 7-ի դրությամբ արգելափակել է 6,7 մլրդ շվեյցարական ֆրանկի (ավելի քան 6,8 մլրդ դոլարի) ռուսական ակտիվներ՝ հակառուսական պատժամիջոցների ֆոնին, որոնք սահմանվել են Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության պատճառով։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Շվեյցարիայի էկոնոմիկայի հարցերով պետական ​​քարտուղարության (SECO) հաղորդագրությանը։

Նշվում է, որ շվեյցարական կողմը արգելափակել է նաև անշարժ գույքի 15 օբյեկտ։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ուկրաինայի իշխանությունները կալանել են Ռուսաստանի հետ իբր կապված 200 մլն դոլարի ակտիվներ։