Ներքին 4 տարի առաջ - 17:49 11-07-2022

Պուտինն էլ է Լենինի մարդը, բա ուր են ողջամիտ ռուսները. Հայրիկյանը՝ Մեղրիի «սովետական» միջոցառման մասին

Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական էջը երեկ մի միջոցառման մասին տեղեկություն էր տարածել, որը վերնագրված էր այսպես՝ «ՌԴ «Կարմիր դրոշի» սևծովյան նավատորմի երգի պարի համույթը հյուրընկալվել էր Մեղրիի համայանքնպետարանի՝ Մարզամշակութային կենտրոնում»: Համույթի համերգային ծրագրում ընդգրկված էին ռուսական և արտասահմանյան դասականների բոլոր ժանրերը, նավաստիների և զինվորների հին երգերը, ժամանակակից երգեր Ռուսաստանի և նավատորմի մասին։

«Մեզ համար մեծ պատիվ էր հյուրընկալել համույթի, որն իր գոյության ընթացքում բազմաթիվ ելույթներ է ունեցել տարբեր վայրերում՝ օդաչուների խցիկներից և ռազմանավերի տախտակամածներից մինչև Ռուսաստանի գլխավոր բեմեր, և այսօր Մեղրիի Մարզամշակութային կենտրոնում աննկարագրելի զգացողություններ էր փոխանցում մեղրեցիներին: Ստացված համերգի խոսուն վկան էին հանդիսատեսի բարձր ծափողջյուններն ու հիացական հայացքները ողջ միջոցառման ընթացքում»։ Թե որն է Սովետական միության ամենակարկառուն դեպքերից մեկի՝ Լենինի պաստառով միջոցառում կազմակերպելու իմաստը, փորձեցինք ճշտել Մեղրիի համայնքապետից, սակայն նա ամբողջ օրվա ընթացքում այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։ Փոխարենը համայնքնապետարանի աշխատակիցը փոխանցեց, որ համայնքապետարանում մրցույթ է հայտարարված, որի պատճառով էլ համայնքի ղեակավարը ժամանակ չունի՝ պատասխանելու մեր հարցադրմանը։

Oragir.news-ը կապ հաստատեց «Ազգային ինքնորուշում միավոր» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանի հետ, ով մեզ հետ զրույցում, անդրադառնալով միջոցառմանը, ասաց. «Ինչ վերաբերում է օտար միջոցառումներին, որոնք կազմակերպվում են մեր երկրի տարածքում, այնքան էլ նորմալ չէ։ Բոլոր ժողովորդները մերժել են նման փորձը, ես համարում եմ դա զավեշտական, անգամ չարժի էլ դրա մասին խոսել։ Պուտինն էլ է Լենինի մարդը, բա ո՞ւր են ողջամիտ ռուսները։ Կարող է ինչ-որ մարդ, ունենալով հնարավորություններ, փորձել է դա օգտագործել։ Դրա իրավունքն էլ ունեն։ ՌԴ-ն ստեղծվել է՝ հակադրվելով սովետական միությանը, և անգամ սահմանադրություն է ստեղծել՝ հակադրվելու սովետական միությանը։

Մեղրիում ապրող ռուսները կարող էին նման միջոցառում կազմակերպել, բայց եթե մեր համայնքապետարանն է կազմակերպել, ուրեմն դրանք հակադրվում են և՛ մեր ինքնորոշման օրվան՝ սեպտեմբերի 21-ին, և՛ մայիսի 28-ին, և՛ ՀՀ սահմանադրությանը, գժերին հո չե՞նք կարող ասել՝ գիժ մի՛ եղեք։ Բայց իսկապես պետք է դրա դեմ միջոցներ ձեռնարկենք, ես մինչև հիմնավոր չիմանամ, դրա մասին չեմ կարող շատ բան ասել»։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում
10:01 Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են «Kia»-ն, «Ford»-ը, «Toyota»-ն և թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսը