Սոչիի բոլոր լողափերին լողալու արգելք է մտցվել
copy image url

Սոչիի բոլոր լողափերին լողալու արգելք է մտցվել

Ավելին 2 տարի առաջ - 13:37 11-07-2022
Սոչիի բոլոր լողափերին լողալու արգելք է մտցվել փոթորկի պատճառով, հայտնում է քաղաքային վարչակազմը Telegram ալիքում։
«Վատ եղանակի պատճառով լողափնյա բոլոր տարածքներում հայտարարվում է լողալու արգելքի մասին»,- ասվում է հրապարակման մեջ։
Ծովում մինչև չորս բալ փոթորիկ է հայտարարվել։

Անցած հորդառատ անձրևների պատճառով Արևելյան Դագոմիս գետում ջրի մակարդակը բարձրացել է։ Դագոմիս գյուղում տեղական ջրհեղեղ է գրանցվել, նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։