Ներքին 4 տարի առաջ - 11:43 11-07-2022

Ավետիք Չալաբյանի նկատմամբ ճնշումները շարունակվում են. ԿԲ-ն աշխատանքից ազատել է նրա եղբորը

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը Նիկոլ Փաշինյանի կողմից «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի եղբորը՝ ՀՀ կենտրոնական բանկի գործադիր կոմիտեի անդամ Արա Չալաբյանին ազատման դիմում գրելու պահանջ է փոխանցել։

Արա Չալաբյանը 2020 հուլիսից ղեկավարում է ՀՀ ԿԲ Կորպորատիվ ծառայությունների և զարգացման դեպարտամենտը, սակայն ԿԲ-ում սկսել է աշխատել դեռ 1998-ից։

Հատկանշական է, որ թեև Կենտրոնական բանկը ՀՀ Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված նպատակներն ու գործառույթներն իրականացնելիս անկախ է ՀՀ մարմիններից, այդուհանդերձ, ԿԲ նախագահը Չալաբյանին հայտնել է, որ պահանջը Նիկոլ Փաշինյանի անունից է։

Հավելենք, որ 2008 թ․ մարտի 1-ի դեպքերից հետո Մարտին Գալստյանը աշխատանքի էր ներկայանում կոտրված թևով։ Հայտնի էր, որ նա մասնակցում էր ընդդիմության բողոքի ակցիաներին, սակայն այն ժամանակ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը աշխատանքից ազատվելու պահանջ չէր ներկայացրել, ավելին՝ չնայած ակտիվ ընդդիմադիր գործունեությանը՝ նա մարտի 1-ի դեպքերից հետո որևէ քրեական գործում ներգրավված չէր։

Ամենից շատ դիտված

18:00 Նախկին մարզպետի որդին հայհոյանքներ է տեղացել, խաթարել «ՀԿԵ» ՓԲԸ աշխատակիցների անդորրը
16:20 Հրազդան գետում քաղաքացու դի է հայտնաբերվել
16:36 Թանկ վճարում են ու դասերից ուշանում․ տրանսպորտային «կոլապսը»՝ ուսանողների աչքերով
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
21:25 Արայիկ Հարությունյանը ադրբեջանական բանտում՝ նոտարի ծառայությունից օգտվել է
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
22:16 Միլիոնների աստղին՝ ընդամենը 1 եվրո․ Քիմ Քարդաշյանի դատական գործի հանգուցալուծումը
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
10:09 Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից