Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 15:24 10-07-2022

Նորվեգիան արկեր կարտադրի գերմանական Gepard-ի համար․ Spiegel


Գերմանիան լուծել է Ուկրաինային զենք մատակարարելու խնդիրը. Նորվեգիայում վերջապես գտնվել է արտադրող, որը կարող է լրացուցիչ քանակությամբ արկեր մատակարարել Gepard ինքնագնաց զենիթային համալիրների համար՝ հետագայում Ուկրաինային հանձնելու նպատակով, գրում է Spiegel-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ առաջին համալիրը Կիևին կհանձնվի հուլիսին, եթե ամեն ինչ ընթանա նախատեսվածի համաձայն։
Սկզբում գերմանական իշխանությունները նախատեսում էին զինամթերքը ստանալ Հարավային Ամերիկայից, սակայն մատակարարումները հավանություն չստացան Շվեյցարիայի՝ արտադրող պետության կողմից։ Մինչ Նորվեգիայի հետ պայմանավորվածությունը, Գերմանիան կարող էր մատակարարել սեփական արտադրության 60 հազար 35 մմ տրամաչափի արկեր, նշում է «Ինտերֆաքս»-ը։

Զենքերի ցանկը, որը Գերմանիան (Ուկրաինայի՝ անվճռականության համար քննադատությունից հետո) համաձայնել է մատակարարել Կիևին, ներառում է 30 «Gepard» ինքնագնաց զենիթային համալիրներ, ինչպես նաև «IRIS-T» հակաօդային պաշտպանության համակարգ, երեք «Mars» հրթիռային համակարգեր և այլ զինատեսակներ: Ցուցակը գերմանական իշխանությունները հրապարակել են հունիսի 21-ին։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան