Երևան +19°
Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:57 08-07-2022

Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում մեկնարկել են բնակելի տներից բաղկացած թաղամասի կառուցումը

Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի տարածքը հանրապետության ամենամեծ շինհրապարակներից մեկն է։

Մեծածավալ բնակարանաշինական ծրագրերի շրջանակներում՝ պատերազմի հետևանքով տեղահանված քաղաքացիներին բնակարաններով ապահովելու նպատակով, ներկայումս Իվանյան համայնքի տարածքում միաժամանակ երեք թաղամաս է կառուցվում։

Արցախի քաղաքաշինության նախարարությունից հայտնում են, որ Ստեփանակերտ-Ասկերան մայրուղու հարակից տարածքում կառուցվող բազմաբնակարան շենքերից և առանձնատներից բաղկացած երկու թաղամասերից բացի, Իվանյանի ներհամայնքային կենտրոնական ճանապարհի հարևանությամբ մեկնարկել են բնակելի տներից բաղկացած ևս մեկ նոր թաղամասի կառուցապատման աշխատանքները։

Ըստ նախագծի՝ թաղամասն կունենա 53 առանձնատուն, որից 25-ի պատվիրատուն Քաղաքաշինության նախարարությունն է։ Նշված 25 առանձնատներից 6-ականը կլինեն երկու և երեք սենյականոց, իսկ 13-ը՝ չորս սենյականոց։

Աշխատանքները ֆինանսավորում է ԱՀ կառավարության կողմից։ Կապալառուները երեքն են՝ «Բիգարշին», «Ա.Վ.Է» և «ՎԵՍՏ» ՍՊ ընկերությունները։

Ամենից շատ դիտված