Արտաքին 4 տարի առաջ - 09:40 08-07-2022

Ոչ մի ռուսաստանցի չի դիմել Ուկրաինայի վիզա ստանալու համար․ Ուկրաինայի ԱԳՆ

Կիևում, hուլիսի 1-ից ՌԴ քաղաքացիների համար պարտադիր վիզային ռեժիմ մտցնելուց հետո, ոչ մի ռուսաստանցի որևէ տեսակի վիզայի խնդրանքով չի դիմել Ուկրաինայի ԱԳՆ։

Ուկրաինական հեռուստատեսության եթերում նման հայտարարություն է արել դիվանագիտական ​​գերատեսչության ղեկավար Դմիտրի Կուլեբան։

«Շատ հատկանշական պահ։ Արդեն յոթ օր է գործում է վիզային ռեժիմը և այս ընթացքում ամբողջ բազմամիլիոնանոց Ռուսաստանի քաղաքացիներից և ոչ մեկը չի դիմել Ուկրաինայի վիզա ստանալու համար»,- ասել է երկրի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան։

Նախարարը պարզաբանել է, որ անցած շաբաթվա ընթացքում Ուկրաինայի ԱԳՆ-ն և երկրի դեսպանատները 100-ից ավելի զանգ են ստացել ՌԴ քաղաքացիներից, որոնք խնդրել են բացատրել մուտքի նոր կանոնները, բայց ոչ մի դիմում չի ստացվել։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ

Ձեզ գուցե հետաքրքրի