Իսրայելի տրանսպորտի նախարարության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ 1951 թվականից ի վեր առաջին անգամ Թուրքիայի հետ կկնքվի ավիացիոն համաձայնագիր՝ երկու երկրների միջև օդային հաղորդակցությունն ընդլայնելու նպատակով։ Հաղորդում է ermenihaber-ը:
Ձեռք բերվելիք պայմանավորվածության արդյունքում իսրայելական ավիաընկերությունները կվերսկսեն թռիչքներ իրականացնել դեպի Թուրքիայի տարբեր հատվածներ, իսկ թուրքական ավիափոխադրողներն էլ չվերթուղիներ կունենան դեպի Իսրայել։