Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան դիմում է պետությանը
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը դարձել է փոքր երկրների Եվրոպայի չեմպիոն: Մալթայում կայացած առաջնության եզրափակչում Հայաստանի ընտրանին հաղթել է տեղի հավաքականին՝ 2-րդ անգամ նվաճելով տիտղոսը:
Երևան վերադառնալուց հետո կայացել է ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանի և բասկետբոլիստ Ալբերտ Թադևոսյանի մամուլի ասուլիսը:
Նազարյանը, մասնավորապես, ասել է. «Ցանկություն կա խաղալ Եվրոպայի, աշխարհի առաջնությունների ընտրական փուլերում, բայց նաև պետք է ճիշտ գնահատել մեր ուժերը և հնարավորությունները. դա միայն Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից չէ կախված: Ազգային հավաքականները հիմնականում պետական աջակցություն են ստանում. եթե այդ աջակցությունը լինի, ապա ապագայում մեր ներուժը թույլ կտա խաղալ ընտրական փուլերում, բայց այս պահին մեր տեղը դեռ փոքր երկրներում է: Անշուշտ, մենք էլ ուզում ենք խաղալ ընտրական փուլերում, և այդ ուղղությամբ ընթանում են աշխատանքներ»: