Անձը ազատվում է 100հզ դրամ տուգանքից և վճարում 25հզ, եթե 24 ժամում վերացնում է իրավախախտման հատկանիշները․ Խաչատրյան
copy image url

Անձը ազատվում է 100հզ դրամ տուգանքից և վճարում 25հզ, եթե 24 ժամում վերացնում է իրավախախտման հատկանիշները․ Խաչատրյան

Ներքին 2 տարի առաջ - 16:17 06-07-2022
Այս պահին ընթանում է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը։

Քննարկվող հարցերից մեկը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին է։ Հիմնական զեկուցող Արմեն Խաչատրյանը ասաց․ «ՀՀ Կառավարությունը որդեգրել է մի քաղաքականություն վարչական իրավախախտումների ոլորտում, համաձայն որի՝ առաջնահերթությունը տրված է ոչ թե պատժի խստությանը, այլ անձին դաստիարակելու տրամաբանությանը և իրավախախտումները կանխելու տրամաբանությանը։ Վերլուծել են վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի մեկ հոդված, համաձայն որի՝ 100.000 դրամ տուգանք է սահմանվում առանց ԱՊՊԱ պայմանագրի ավտոմեքենա վարելու համար։ Մեր նախաձեռնությամբ՝ անձը ազատվում է 100.000 դրամ տուգանքից և վճարում 25.000 տուգանք այն դեպքում, երբ իրավախախտումը հայտնաբերելու պահից 24ժամվա մեջ ունենում է ԱՊՊԱ պայմանագիր։ Այսինքն՝ վերացնում է իրավախախտման հատկանիշները», - ասաց Խաչատրյանը։