Ներքին 4 տարի առաջ - 13:50 06-07-2022

6 նախարարի հաջողվել է խուսափել ՔՊ-ացումից

2 օր առաջ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը անդամագրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և դարձել Կենտրոն վարչական շրջանի տարածքային խորհրդի անդամ։ Այս պահին կառավարության 15 անդամներից 8-ը ՔՊ-ականներ են՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, արտգործնախարար Արարատ Միրզոյանը, շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Ընդ որում՝ Նիկոլ Փաշինյանը, Հակոբ Սիմիդյանը, Սուրեն Պապիկյանը, Արարատ Միրզոյանն ու Արմեն Փամբուխչյանը ՔՊ վարչության անդամներ են։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անկուսակցական է, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԿԳՍՄ նախարար Վահրամ Դումանյանն ու ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, ըստ ամենայնի, անկուսակցականներ են։ Նրանց պաշտոնական կենսագրության մեջ կուսակցական պատկանելության մասին ոչինչ նշված չէ։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա