Արտաքին 4 տարի առաջ - 09:47 06-07-2022

Բրիտանացի երկու նախարար հրաժարական է տվել՝ չցանկանալով աշխատել վարչապետի հետ

Մեծ Բրիտանիայի կառավարության երկու անդամներ հուլիսի 5-ին հրաժարական են տվել՝ չցանկանալով աշխատել վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ։ Առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդի հայտարարության մեջ ասվում է, որ նա կորցրել է կառավարության ղեկավարի հանդեպ վստահությունը։ Ֆինանսների նախարար Ռիշի Սունակը հայտարարել է, որ բրիտանական հասարակությունը կառավարությունից «ճիշտ, կոմպետենտ և լուրջ աշխատանք» է ակնկալում։

Հրաժարականները տեղի են ունեցել Ջոնսոնի գլխավորած Պահպանողական կուսակցության կարևոր դեմք հանդիսացող Քրիս Պինչերի կուսակցական պաշտոնը լքելուց մեկ շաբաթ անց: Նա մեղադրվում է պահպանողականների փակ ակումբում խնջույքի ժամանակ հարբած վիճակում տղամարդկանց նկատմամբ ոտնձգություններ թույլ տալու մեջ:

Այս սկանդալն, իր հերթին, տեղի է ունեցել կուսակցության ներսում Ջոնսոնի նկատմամբ բուռն քննադատությունների ֆոնին։ Ապրիլին նա դարձավ պատմության մեջ առաջին վարչապետը, որը մեղադրվել է պաշտոնավարման օրոք օրենքը խախտելու մեջ: Նա տուգանվել է իր իսկ կառավարության կողմից COVID-19 համավարակի պատճառով հայտարարված ընդհանուր կարանտինի ժամանակ խնջույքի մասնակցելու համար։

Հունիսի սկզբին Ջոնսոնը 221 կողմ և 148 դեմ ձայներով հաղթեց Պահպանողական կուսակցության իր գործընկերների կողմից նրա դեմ առաջադրված անվստահության քվեի հարցով քվեարկությունը։

Դրանից հետո կուսակցությունը երկու շրջաններում պարտություն է կրել լրացուցիչ ընտրություններում, որոնցից մեկում 100 տարուց ավելի ընտրություններում չէր պարտվել։ Այս երկու մանդատներն էլ նախկինում պատկանում էին պահպանողականներին. մեկը դատապարտվել էր սեռական ոտնձգության համար, երկրորդը խոստովանել էր, որ խորհրդարանում պոռնոգրաֆիա է դիտել բանավեճի ընթացքում։

Ամենից շատ դիտված

18:30 Դիլիջանում որդին պարբերաբար ծեծել է մորը․ կինը հիվանդանոցում մահացել է
13:35 Երևանում նորածին է մահացել. ծնողները մեղադրում են Մարգարյան ծննդատան մասնագետներին
14:35 Տարադրամի փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
16:00 Ամոթ է. կատաղած գնաճի ֆոնին 1000 դրամը ողորմություն է նետված թոշակառուին
23:22 Ադրբեջանը պատերազմի առիթներ է փնտրում ու կգտնի, քանի որ դիմացը ֆեստիվառներ, վարչաֆեստեր ու սրտիկներով լեցուն հեծանիվներ են
15:00 Արա Աբրահամյանի որդին լքել է Անաստասիա Ռեշետովային՝ իմանալով, որ նա հղի է մեկ այլ տղամարդուց
15:38 Ձերբակալվել է Արթուր Այվազյանը՝ «Մանախը»
19:09 Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ. ՆԳՆ-ն՝ հնչած կրակոցների մասին
18:37 2027-ից թաղման նպաստ կստանան միայն անապահով ընտանիքները․ խնայված միջոցները կուղղվեն կենսաթոշակների բարձրացմանը
22:00 Ինչքան ուզում են՝ թող ճնշեն, ես չեմ վախենում, ՔՊ-ի հետ բացառում եմ համագործակցությունը. Արթիկի քաղաքապետի թեկնածու