Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 00:04 05-07-2022

Ալլե՜ե, հո՜պ…

Հայաստանաբնակներին պաշարած, նրանց կյանքի պարտադիր բաղադրիչն ու մշտական ուղեկիցը դարձած անորոշությունը հանրային շրջանակներում նկատելիորեն մեծացրել է հոռետեսության առկա չափաբաժինը: Հպանցիկ հայացքն իսկ բավական է ֆիքսելու համար, որ դրան մեծապես նպաստել ու նպաստում են իշխանության վերին օղակների, առանձնապես վարչապետի՝ պարզաբանումների կարոտ հանրությանն ուղղված լղոզված խոսքն ու իրավիճակի լուսաբանմանը միտված, աճպարարի գլխարկ հիշեցնող «երկտակ» մտքերը:

Հայոց «Դանկոն» առաջին անգամը չէ, որ սկսել է քողարկված շանտաժ հիշեցնող հնարքներ կիրառել իր խոսքում: «Հասարակաց որդեգիրը» կարողանում է ամենաանհնարին թվացող իրավիճակներում անգամ վարժ կատվի պես ոտքերի վրա մնալ՝ պատասխանատվության բեռը թողնելով իրեն համապատասխան մանդատով օժտած «ադեպտների» ուսերին… Առաջնորդվելով «կարծիք ունեմ, բայց դրա հետ համամիտ չեմ» «իմաստնությամբ»՝ փոթորկուն ջրերում հայտնված Հայաստանի ապագան նա պայմանավորում է թե՛ մեր, թե՛ մեր դրացիների՝ անհնարինն ըմբռնելու ունակությամբ: Նրա կողմից հիշատակվող, ելույթներում էլ կարմիր թելի պես անցնող «խաղաղության կոնցեպտը» հենց այս շարքից է: Իսկ այ թե ինչպես պիտի այն կյանքի կոչվի տասնամյակներ շարունակ դպրոցական տարրական դասարաններից հայատյացության ահռելի չափաբաժին ստացած ադրբեջանցիների «արթուն ներկայության» և Թուրքիայի կողմից «Մեծ Թուրանի» կյանքի կոչման անթաքույց նկրտումների պայմաններում, վարչապետը լռում է: Նրա դիտանկյունից ամենակարևորը, թեկուզև դեկլարատիվ, այդ մասին ի լուր աշխարհի հնչեցնելն է, աշխարհաքաղաքական այս կամ այն բևեռին ակնարկելը, որ դրան հաջորդելիքը, մնացածն, այսինքն, այդքան էլ իրենից կախված չէ, որ «վտիտ» Հայաստանը միայնակ ի զորու չէ հասնելու դրան: Հենց այս հոլովույթում էլ հարկ է դիտարկել բանակային բարեփոխումների, Հայաստանի զինական արսենալի համալրման, միով բանիվ՝ հայկական զինուժի ապաքինման հապաղումը: Երևի վարչապետն այն համոզմանն է, որ իմունազրկված Հայաստանին գուցե այդ կե՞րպ հանգիստ թողնեն, ով գիտե…

Համակարծիք լինելով իմաստուն կառավարիչների կողմից արված՝ «հոռետեսությունը շքեղություն է, որը մեզ թույլ տալ չենք կարող» դիտարկման հետ, այնուամենայնիվ, անհրաժեշտ եզրակացությունների համար չեմ կարող շրջանցել 2020 թվականի նոյեմբերի 9-ին Մոսկվայում ստորագրված ստորացուցիչ համաձայնագրի և 1920 թվականին՝ հայ-թուրքական պատերազմում հայկական կողմի կրած պարտությանը հաջորդած, Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջև դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Ալեքսանդրապոլում ստորագրված հաշտության պայմանագրի ՝ մտահոգության տեղիք տվող նմանությունները…Պատմությունը կրկնվում է՝ երկտարեցիների համար: Այս իրողությանը տեղյակ հայերս, սակայն, դրանից այդպես էլ հետևություններ չենք անում: Այդ իսկ պատճառով էլ մեզ օգտագործում են որպես վճարամիջոց… Ու սա է դառը իրողությունը, մնացածը՝ ներքին լսարանի ականջների համար նախատեսված լոլո է հիշեցնում: Իմ խորին համոզմամբ՝ Հայաստանում ոչ ոք, անգամ վարչապետը, չգիտի, թե որտեղ է լինելու Հայաստանը վաղը…Մենք հարյուրամյակներ ի վեր մեր ճակատագիրը անվերապահորեն ու անմնացորդ վստահել ենք մեր «ավագ եղբորը», որը մեզնից ավելի շուտ ու ավելի լավ գիտի՝ մենք ում տաքուկ թևի տակ ենք ուզում հանգրվանել: Իրենք ավելի քաջատեղյակ են թե՛ իրենց բուծածի, թե՛«ջերմոցներում աճեցրածի», թե՛ անկյուն կանգնեցրածների կողմից դրսևորվելիք վարքին: Ինչպես ասում են՝ առաջնորդն իրենք են՝ «բակլան» խաշած են ցանում…Դրա համար էլ վաղը նշվելիք տոնի՝ Սահմանադրության օրվա մասին գիտեն, հիշում են շատ քչերը՝ այս կամ այն պահունակից դուրս մնացածները…Իսկ նախօրեին տրված հրավառությունն էլ թռչնակի համար է, հավուր պատշաճի, ինչպես ասում են…

Ամենից շատ դիտված

13:11 Երևանում՝ տան հյուրասենյակում, հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. shamshyan.com
17:30 Չնայած Բագրատ Սրբազանը շարժվել չէր կարողանում, համաձայնեց մկրտության արարողությունն անցկացնել․ բացառիկ պատմություն
08:52 Տավուշցի ոստիկանները չեն ենթարկվել հրամաններին
21:49 Տավուշով չեն ավարտվելու զիջումները․ սա սպառնալիք է մեր պետականությանը. քահանա
20:48 Երևանում բախվել են թիվ 18 և թիվ 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր. shamshyan.com
17:45 Գլխիդ դուխով-ը ջնջի, գրի՝ դեբիլ. Պարույր Հայրիկյան
16:15 Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնը վերածել են հագուստի խանութի
22:41 Աղերսում եմ ձեզ, չթուլանաք․ Շուշան Պետրոսյան
07:12 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. Ժողովուրդ
23:28 Պետք է մեծ պարիսպներ սարքենք, որ Փաշինյանին չտեսնենք. հարցում` վարչապետի պատասխանի հետքերով

Ձեզ գուցե հետաքրքրի