Ներքին 4 տարի առաջ - 09:46 04-07-2022

Ինչ է հայտարարագրել Թագուհի Թովմասյանը

Oragir.news-ը ներկայացնում է «Պատիվ ունեմ» ունեմ խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հայտարարագիրը։ Վերջին հայտարարագիրը Թովմասյանը ներկայացրելէ 2022 մայիսի 17-ին։

2021թ․ տարեկան հայտարարագրում Թովմասյանը հայտարարագրել է 3 բնակարան Երևանի Կենտրոն համայնքում և մեկ հողամաս Գեղարքունիքի մարզում։ Թովմասյանը բնարականներից 2-ի միանձնյա սեփականատերն է։ Վերջին բնակարանը նա ձեռք է բերել 2019թ․-ին, Գեղարքունիքի մարզում գտնվող հողամասը ժառանգություն է ստացել։ Տրանսպորտային միջոց, արժեթղթեր, բանկային ավանդներ կամ թանկարժեք իրեր Թովմասյանը չի հայտարարագրել։

Տարեսկզբին նրա բանկային հաշվին եղել է 1 մլն 200 հազար դրամ, միաժամանակ հայտարարագրել է 7 մլն դրամ և 2500 եվրո կանխիկ դրամական միջոցներ։ Տարվա ընթացքում նրա ստացած եկամուտները կազմել են 11 մլն 996 հազար դրամ, որոնցից 7 մլն 879 հազար դրամը Ազգային ժողովում աշխատանքի դիմաց վարձատրությունն է , «Ժողովուրդ» թերթի խմբագրությունից ստացած եկամուտը կազմել է 3 մլն 800 դրամ, իսկ «Ինեկո» բանկից ստացած եկամուտը՝ 311հազար դրամ։

Պատգամավորը հայտարարագրել է նաև 47մլն 457հազար դրամ հիփոթեքային վարկը, ինչպես նաև 96 հազար դրամ վերցրած վարկային միջոցները։ Տարվա ընթացքում կատարած ծախսերի բաժնում Թովմասյանը հայտարարագրել է 11 մլն 128հազար դրամ վարկային մարումները, որոնցից 10մլն 884հազար 359 հիփոթեքային վարկի մարումն է, իսկ 243հազար 800 դրամը երկրորդ վարկին մարմանն է ուղղվել։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում