Ներքին 4 տարի առաջ - 19:46 03-07-2022

50 Cent-ը Հայաստանում մատանի է նվեր ստացել հնագույն աստվածներից մեկի՝ Խալդի պատկերով

Աշխարհահռչակ ռեփ երգիչ 50 Cent-ը Հայաստան այցի ընթացքում մատանի է նվեր ստացել։ Զարդը պատրաստած «Դաֆնեզարդ» ընկերությունն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է, թե ինչ է խորհրդանշում այն։

«Պատասխանելով բազմաթիվ նամակների և մեկնաբանությունների` սիրով ներկակացնում ենք ՀԱՅԱ մատանու խորհրդանշական իմաստը։

Մատանու վրա վերստեղծել ենք մեր քաղաքակրթության հնագույն աստվածներից մեկին` ՀԱՅԱ_ՀԱԼԴԻ_ԽԱԼԴԻ(Ի)Ն։

Հնագույն առասպելը պատմում է, որ աստվածներից առաջիններն ահեղ էին ու դարձան աշխարհի մեծամեծ բարիքների պատճառ, աշխարհի ու բազմամարդության սկիզբ: Այդ աստվածներից մեկը Հայան է, որի անվանումից էլ առաջացել է Հայաստան երկրի ինքնանվանումը: Հայան իմաստության, տիեզերքի, հզորության և բնության աստվածն էր, նրանից էին ծնունդ առել առաջին մարդիկ, մայր բնությունը և բոլոր բարիքները…
Ոսկյա եղջյուրները խորհրդանշում են Հայայի երկնային ծագումը։

Աչքերը սև ադամանդից են, ճակատի մեջտեղում Արևն է` դեղին ադամանդով, և որպես թագ, և որպես հզորություն։
Մատանու հենքը խորհրդանշում է հայոց լեռները։

Մենք հպարտ ենք,որ հենց այս միստիկ և հզոր կերպարով հայկական արտադրանքը ներկայանալու է աշխարհին։
Չէ որ սա հենց այն զարդն է, որով ճանաչվել են հնում և կճանաչվեն նաև այսօր։
Նկարները` Ooo project»։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից