Ներքին 4 տարի առաջ - 12:30 03-07-2022

Առաջին նման արարածը բացահայտվել է Ստեփանակերտում, ով, ցավալիորեն, զբաղեցնում էր Արցախի նախագահի աշխատասենյակը. Ղազարյան

«Բերձորը շրջանցող ճանապարհի թեման հանրային քննարկումների առարկա դառնալուց հետո, կարևոր է հասկանալ, թե բնության մեջ քանի ապուշ գոյություն ունի, ով կհավատա, որ Հայաստանի տարածքում Գորիս-Կապան ճանապարհը հայերի համար փակած ադրբեջանցիները, իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքում, իրենց բյուջեի միջոցներով, թուրքական շինարարական կազմակերպությունների ջանքերով, նոր ճանապարհ են կառուցում հայերի համար»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

«Առաջինը

Բերձորը շրջանցող ճանապարհի թեման հանրային քննարկումների առարկա դառնալուց հետո, կարևոր է հասկանալ, թե բնության մեջ քանի ապուշ գոյություն ունի, ով կհավատա, որ Հայաստանի տարածքում Գորիս-Կապան ճանապարհը հայերի համար փակած ադրբեջանցիները, իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքում, իրենց բյուջեի միջոցներով, թուրքական շինարարական կազմակերպությունների ջանքերով, նոր ճանապարհ են կառուցում հայերի համար։
Առաջին նման արարածը բացահայտվել է Ստեփանակերտում, ով, ցավալիորեն, զբաղեցնում էր Արցախի նախագահի աշխատասենյակը։

Որոնողական աշխատանքները շարունակվում են։ Հուսամ դրանք այլևս կլինեն ապարդյուն, իսկ Արցախի նախագահի աշխատասենյակում հայտնաբերվածը արցախցիների ջանքերով մեկ օր շուտ կվռնդվի այնտեղից` իբրև Արցախի գլխավոր սպառնալիքներից մեկի չեզոքացում»։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան