Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ավելին 4 տարի առաջ - 18:56 02-07-2022

Երկիրը խուսափել է 2052 թվականին աստերոիդի հետ բախումից

Ամենավտանգավոր QM1 աստերոիդը, որը կարող էր բախվել Երկրին, բացառվել է մոլորակի համար վտանգ ներկայացնող պոտենցիալ սպառնալիքների ցանկից, այս մասին հաղորդվում է Եվրոպական տիեզերական գործակալության պաշտոնական կայքում։

QM1-ը, որը 50 մետր լայնություն ունի, առաջին անգամ Արիզոնայի Մաունթ Լեմմոն աստղադիտարանի մասնագետների տեսադաշտում է հայտնվել 2021թ․-ի օգոստոսին: Այն շարժվում էր Երկրի ուղեծիրը հատող հետագծով և պետք է մոլորակին բախվեր 2052թ․-ին։

Այդ ժամանակից ի վեր գիտնականները մշտապես հետևել են երկնային մարմնի շարժին, մինչև այն անտեսանելի է դարձել Արեգակի լույսի պատճառով: Եվ երբ վտանգավոր աստերոիդը նորից տեսանելի է դարձել, աստղագետները շարունակել են հաշվարկել նրա հետագիծը։ Պարզվել է, որ տիեզերական մարմինն այլևս վտանգ չի ներկայացնում Երկրի համար. աստերոիդը ոչ միայն փոխել է իր ուղին, այլև զգալի փոքրացել է՝ այրվելով տիեզերքում: