Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 15:51 02-07-2022

Այլասերվում ենք. ՔՊ-ականները՝ 50 cent-ի համերգին

Ինչպես տեղեկացրել էինք, երեկ Հրազդան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել աշխարհահռչակ փոփ աստղ 50 cent-ի համերգը, որին ներկա է եղել նաև ՔՊ-ական «էլիտան»։

ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն իր ֆեյսբուքյան էջում համերգից տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Այլասերվում ենք»։

Ինստագրամյան իր սթորի բաժնում ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ Աննա Հակոբյանի եղբայրը, տեսանյութ է հրապարակել համերգից առանց որևէ գրառման։

Իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կինը՝ Մարիամ Մարգարյանը, իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել ամուսնու, և Հրաչյա Հակոբյանի հետ՝ կից գրելով․ «50 cent in da Yerevan»։ Նա նաև տեսանյութ է հրապարակել։

ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ևս լուսանկար է հրապարակել։

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ նախագահն էր իր ինստագրամյան սթորի բաժնում, որը պահպանվում է 24 ժամ, համերգից անհոգ տեսանյութ հրապարակել։


Ամենից շատ դիտված