Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 22:16 01-07-2022

Նիկոլ Փաշինյանը շանտաժի է ենթարկում ժողովրդին. Տիգրան Աբրահամյան

«Մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարեց, որ Ադրբեջանը լեգիտիմ հիմքեր է փնտրում Հայաստանի դեմ նոր պատերազմ սկսելու համար։ Այստեղ երկու խնդիր կա․ առաջինը՝ նա հայտարարում է, որ նրանց բոլորին խաբել է, որովհետև Փաշինյանը եկել է կեղծ խաղաղության օրակարգով, մարդկանց համոզել է, որ իրենց որդիները չեն գնալու պատերազմ, իսկ այսօր խոստովանում է, որ իր «խաղաղության» քաղաքական կուրսը տապալվել է»,- ընդդիմության հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Կա՛մ Նիկոլ Փաշինյանը շանտաժի է եթարկում ժողովրդին՝ ասելով, որ նոր պատերազմ է լինելու, երկիրը տանելու է նոր ցավոտ զիջումների, կա՛մ իրականում միակ ճանապարհը պատերազմն է։ Արդյոք ժողովուրդը պատրաստ է պատերազմի»,- հարց հնչեցրեց պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված