Ներքին 4 տարի առաջ - 17:18 01-07-2022

Ոչ մի նորմալ ՍԴ դատավոր չի վավերացնի խաղաղության, ավելի ճիշտ՝ լիարժեք կապիտուլյացիայի պայմանագիրը․ Ղազարյան

ՍԵդա Սաֆարյանը, չնայած իր մասնագիտությամբ իրավաբան է, բայց իր ֆունկցիոնալ գործունեությամբ քաղաքական գործիչ է։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։

«Եթե Սեդա Սաֆարյանը զբաղվել է իրավաբանական գործունեությամբ, ապա իր փաստաբանական գործը եղել է մարտի 1-ի տուժողների իրավահաջորդների իրավապաշտպանը՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական գործում։ Այդ գործում նա փոխարինել է քաղաքական գործիչ, փաստաբան Վահե Գրիգորյանին, որը այս իշխանությունների օրոք մինչ այս էր դարձել ՍԴ դատավոր։

Ընդ որում նա փաստաբանական խմբի մեջ է մի մարդու հետ՝ Տիգրան Եգորյանի, ով «Իրավունքի Եվրոպա» ՀԿ-ի նախագահն է եղել, հետո ինքն է դարձել մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների պաշտպան, ու այդ կազմակերպության նախագահ է դարձել իր կինը, ընդ որում իրենց ամուսնության քավորն է Վահե Գրիգորյանը։

Եթե սրան հավելենք նաև «Բաց հասարակության ինստիտուտներ հիմնադրամից» իրենց բոլորի ստացած գրանտները իրենց գործունեության համար, կստացվի, որ մենք գործ ունենք ոչ թե իրավաբանական խմբի, այլ հանցավոր խմբի գործունեության հետ, որի նպատակն է տապալել պետական իշխանության բոլոր ինստիտուտները, այդ թվում նաև Սահմանադրական դատարանը»։

Նա ընդգծեց, որ հիմա կառավարությունը ցանկանում է կնքել խաղաղության պայմանագիր, ավելի ճիշտ՝ լիարժեք կապիտուլյացիոն պայմանագիր Ադրբեջանի հետ։ «Սահմանադրական դատարանը դրան նույնպես պետք է ասի, որ այն համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, բայց ոչ մի նորմալ դատավոր դա չի կարող ասել»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում
22:37 Նավթի գները կնվազեն, երբ Իրանը հանձնվի, և դա կլինի շուտով․ Թրամփ
19:40 Թրամփը կոչ է արել Զելենսկուն բանակցել Պուտինի հետ խաղաղության շուրջ