Ներքին 4 տարի առաջ - 16:06 01-07-2022

Սպիտակցի Հայկոն՝ որպես լավագույն երգիչ, անկախության տոնին երգելու է հայ ազգի համար

«Այո՛, համապատասխանում է իրականությանը։ Հրավեր չի ստացել, որպես լավագույն երգիչ՝ հայ ազգի անկախության տոնին երգելու է հայ ազգի համար՝ առանց քաղաքական ինչ-որ բաների»,- այս մասին oragir.news-ի հետ զրույցում ասաց Սպիտակցի Հայկոյի՝ Հայկ Ղևոնդյանի պրոդյուսեր Նորայրը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե ճի՞շտ են այն լուրերը, որ Հայկ Ղևոնդյանը սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնի միջոցառմանը, ելույթ է ունենալու Հանրապետության հրապարակում։

Հիշեցնենք՝ factor.am-ը գրել էր, որ սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնի միջոցառմանը, կառավարությունը 600 միլիոն դրամ է հատկացրել եւ հրապարակում ելույթ է ունենալու նաեւ ռաբիսի արքա Սպիտակցի Հայկոն՝ Հայկ Ղևոնդյանը։

Իսկ մեր այն հարցին, թե մամուլում լուրեր են տարածվել, որ անկախության տոնին երգելու առաջարկը Փաշինյանի կողմից է եղել, պրոդյուսերն ասաց. «Ձեզ թվում է, թե վարչապետը բան ու գործ չունի, պետք է համե՞րգ դնի։ Մամուլում մի ապուշ մի բան են գրել, ո՞նց կարելի է դա համարել ճիշտ»։

Ամենից շատ դիտված

23:10 Թրամփը հանձնարարել է Իրանի էներգետիկ օբյեկտներին հարվածելու սցենարներ մշակել. CNN
12:03 «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 8 առաջատարների թվում է
22:04 ՌԴ-ն կպատասխանի նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածներին. Պուտին
11:40 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
12:56 Սիսիանում 44-ամյա տղամարդը ձերբակալվել է 13-ամյա դստեր նկատմամբ բռնության կասկածանքով
13:22 Նրանք, ովքեր սպառնում էին տանկերով գալ և օկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում. Ալիև
18:24 Թուրքիայի պատվիրակությունը լքել է դահլիճը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ
23:53 Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»… բանտերը լցվում են ֆեյսբուքյան քննադատներով. Հարութ Սասունյան
16:36 Շինհրապարակում քաղաքացին 12 մետր բարձրությունից ընկել է փոսը․ վիճակն անհայտ է
19:18 Ես արդար եմ 100 տոկոս․ Ծառուկյանը՝ իր դեմ հարուցված գործի մասին