Արտաքին 4 տարի առաջ - 09:05 01-07-2022

Ֆինլանդիայի նախագահը հրաժարվել է հոկեյ խաղալ Պուտինի հետ

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն հրաժարվել է հոկեյ խաղալ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով la Repubblica-ին։

Հարցազրույցի ժամանակ քաղաքական գործչին հարցրել են մի լուսանկարի մասին, որում նա հոկեյ է խաղում Ռուսաստանի ղեկավարի հետ: «Բայց դա 2012 թվականն էր, իմ առաջին այցը Ռուսաստան: (...) Ոչ, ես նորից չէի խաղա»,- ասել է նա։

Նիինիստյոյի խոսքով, Ռուսաստանն ու Ֆինլանդիան ստիպված են առօրյա խնդիրների լուծմամբ զբաղվել՝ «կիսելով այս երկար սահմանը»։ «Օրինակ, Ֆիննական ծոցում ծովային երթևեկությունը միշտ ինտենսիվ է: Կան ընտանիքներ երկու ազգերի ներկայացուցիչներով»,- շեշտել է նա։ Քաղաքական գործիչը նաև հավելել է, որ Ռուսաստանը միշտ եղել է ոչ թե Ֆինլանդիայի գործընկերը, «այլ հարևանը, որի հետ պետք է հաշվի նստել»։

Ավելի վաղ Պուտինը գնահատել էր Ֆինլանդիայում և Շվեդիայում ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների տեղակայման հետևանքները։ Նրա խոսքով, այս դեպքում Ռուսաստանը հարկադրված կլինի հայելային պատասխան տալ։ Միաժամանակ ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ Մոսկվան խնդիրներ չունի վերոնշյալ երկու երկրների հետ, ինչպես Ուկրաինայի դեպքում։

Ամենից շատ դիտված

18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
20:18 Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել
13:00 Թոշակի հույսին մնաք. ինչպես են 3 տարում 2 մլրդ դոլար խլելու
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
13:09 Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ
17:04 Դուք զննություն անցե՞լ եք, ո՞ր մուտքով եք ներս մտել. կաթողիկոսի փաստաբանը՝ դատախազներին
14:36 Քոչարյանի կալանավորման մեջ խորհրդանշական իմաստ կա, քանի որ նա հայ-ռուսական լավ հարաբերությունների խորհրդանիշն է
23:45 Ֆելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ Հակոբյան
23:17 Սա ի՞նչ խտրական մոտեցում է․ Արման Սարոյանը ուզում էր դատարանի դահլիճ մտնել առանց զննության