Արտաքին 5 տարի առաջ - 23:59 04-10-2021

Ֆինլանդիայի նախագահը ՄԱԿ-ի քարոզարշավի շրջանակներում մեկ օրով լիազորությունները կկիսի 16-ամյա երիտասարդի հետ

Ֆինլանդիայի նախագահը ՄԱԿ-ի քարոզարշավի շրջանակներում մեկ օրով լիազորությունները կկիսի 16-ամյա երիտասարդի հետ

Ֆինլանդիայի առաջնորդ Սաուլի Նիինիստեն չորեքշաբթի՝ հոկտեմբերի 6-ին, աշխատանքային օրը կանցկացնի 16-ամյա Նելլա Սալմինենի հետ՝ ՄԱԿ-ի Girls Takeover արշավի շրջանակներում։ Այս մասին հայտնում է Հանրապետության նախագահի պաշտոնական կայքը:

Նախագահական գրասենյակի հաղորդմամբ՝ Նիինիստեն և Սալմինենը կմասնակցեն Reuters լրատվական գործակալության կազմակերպած IMPACT առցանց համաժողովին, որը կկենտրոնանա աշխարհի կլիմայի փոփոխության խնդրի վրա:

«Նախագահ Նիինիստեի և Սալմինենի խոսակցության թեման կլիմայի փոփոխության դեմ պայքարն է և գալիք սերունդների առջև պատասխանատվության զգացումը», - ասված է ուղերձում:

Բացի այդ, նախատեսված է, որ նախագահը և նրա գործընկերը հանդիպեն Կանանց ասոցիացիաների կենտրոնական միության ղեկավար Եվա Բիոդեի, նախագահի տիկնոջ՝ Ջենի Հաուկիոյի և նախագահական կաբինետի անդամների հետ: Սպասվում է, որ Սալմինենը աշխատանքային օրվա ավարտին հանդես կգա հավասարության վերաբերյալ ելույթով:

2020 թվականին 16-ամյա Աավա Մուրտոն մեկ օրով դարձել է Ֆինլանդիայի վարչապետ՝ Աղջիկների միջազգային օրվա շրջանակներում:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կոչ էր արել աշխարհի առաջնորդներին պատասխանատվություն ստանձնել՝ բնապահպանական խնդիրների լուծման համար: Միևնույն ժամանակ, նա աշխարհն անվանել է «թանկարժեք կապույտ ոլորտ՝ ձվի կեղևով և մթնոլորտի կտորով»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա