Սպորտ 4 տարի առաջ - 23:03 30-06-2022

100%-ով կլինեմ Հայաստանի հավաքականում. Էդուարդ Բագրինցև

Մոսկվայի ԲԿՄԱ-ի հայազգի ֆուտբոլիստ Էդուարդ Բագրինցևը զրուցել է Արարատ Մամբրեյանի հետ՝ հայտնելով, որ Հայաստանի հավաքականում խաղալու ցանկություն ունի։

– Որքա՞ն է հավանականությունը, որ կմիանաս Հայաստանի հավաքականին:

– 100%. ամսի 8-ին կամ 9-ին կլինեմ Հայաստանում՝ փաստաթղթերը ստանալու։

– Ինչպե՞ս կայացվեց այս որոշումը։

– Խոսել եմ հորեղբորս հետ։ Ինձ նա ասաց, որ ինքս որոշեմ։ Հպարտ եմ, որ հայ եմ, ուզում եմ խաղալ Հայաստանի հավաքականում։

Հարկ է նշել, որ Բագրինցևը խաղացել է Ռուսաստանի տարբեր տարիքային պատանեկան հավաքականներում։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ