Արտաքին 4 տարի առաջ - 19:08 30-06-2022

Բայդենը Շվեդիան շփոթել է Շվեյցարիայի հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հերթական անգամ սխալ է խոսել՝ Շվեդիան շփոթելով Շվեյցարիայի հետ, գրում է ՏԱՍՍ-ը։

ԱՄՆ նախագահը սխալ է թույլ տվել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Մադրիդում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ. նա խոսել է Ֆինլանդիային և Շվեդիային ՆԱՏՕ հրավիրելու մասին՝ դա անվանելով պատմական իրադարձություն։

Այս համատեքստում Բայդենը պատմել է, թե ինչպես է Ֆինլանդիայի ղեկավարը զանգահարել իրեն՝ հանդիպում խնդրելով։

«Նա եկավ հաջորդ օրը և հարցրեց. «Դուք կաջակցե՞ք իմ երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն»: Նա առաջարկեց զանգահարել Շվեյցարիայի ղեկավարին։ Աստվա~ծ իմ: Ես իսկապես հուզված եմ ՆԱՏՕ-ի ընդլայնմամբ: Շվեդիա»,- ասել է ամերիկացի առաջնորդը։

Ամենից շատ դիտված