Ուղիղ եթեր
Միտք Ներքին 4 տարի առաջ - 11:25 30-06-2022

Հայհոյանքի օր

Հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Քրեական նոր օրենսգրքում չկա «Ծանր վիրավորանքի» մասին հոդվածը, որը ներմուծվել էր մոտ 1 տարի առաջ պաշտոնյաներին հայհոյողներին պատժելու նպատակով։ Այս հակաժողովրդավարական հոդվածը հանվել է իրավապաշտպան կառույցների ճնշմամբ։ Ենթադրաբար հաշվի են առել, որ եթե մարդը պաշտոնյայից անսահման դժգոհ է, բայց չունի քննադատական կարողություններ կամ ժամանակ, ապա ստիպված է դժգոհությունն արտահայտել հայհոյելով։ Թերևս, այս պարզ բանը և խոսքի ազատության անընդունելի սահմանափակումներն են եղել միջազգային կառույցների քննադատության հիմքում։

Ոչ պաշտոնական ուսումնասիրությունները վկայում են, որ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո մոտ 100 հազար մարդ օրական առնվազն մեկ անգամ հայհոյում է վարչապետին, կառավարության անդամին, պատգամավորին, մեծ ու փոքր պաշտոնյային, վարչապետի հետ ասոցիացվող կամ իշխանությունների հետ համագործակցող անձանց։ Այս ընթացքում բազմաթիվ պաշտոնյաներ են հրաժարական տվել, որովհետև չեն կարողացել կուլ տալ պաշտոնյայի հասցեին հնչող հայհոյանքը։ Սակայն անհամեմատ շատ մարդիկ պաշտոնյային ուղղվող հայհոյանքը կոմպենսացնում են խմբային կամ ազգային շահերով ու ինքնասփոփվում։ Ենթադրելի է, որ հայհոյանք ստացողների մի մասը սփոփվում է՝ մտածելով, որ ինքն է պետության քաղաքականությունը որոշում։ Բազմաթիվ պաշտոնյաներ սփոփվում են պարգևավճար և արտոնություններ ստանալով։ Իսկ ովքեր սփոփվելու ակնհայտ պատճառ չունեն, ենթադրաբար մազոխիստական հաճույք են ստանում։

Ակնարկ է հնչում, որ թեև հոդվածը հանվել է, սակայն այլ հոդվածներով և մեթոդներով շարունակվելու է պայքարը պաշտոնյային հայհոյողների դեմ։ Նույնիսկ կարող են ցուցադրաբար սպանել մարդկանց, ինչպես Նիգավանում։ Հարկ է հաշվի առնել, որ եթե վարչապետի ակնարկած պատերազմը սկսվի 3 ամսից, և թշնամիները զավթեն նաև միջանցքը, ապա հայհոյողների թիվը կհասնի 3 միլիոնի։ Այս պարագայում ոչ մի քրեական հոդված կամ որսորդական փամփուշտ չի զսպի մարդու՝ պաշտոնյային և նրա հետ գործակցողին հայհոյելու արդարացի ցանկությունը։

Հեղափոխություններով անցած երկրներում պարբերաբար կազմակերպվում է, այսպես կոչված, «ցասման օր»։ Այդ օրը հակակառավարական բողոքի ավերիչ ցույցեր են կազմակերպվում։ Մեր հանրությունն իր դժգոհությունը չի կուտակում և այն չի վերածում ավերիչ ցասման, այլ միանգամից արտահայտվում է ու լիցքաթափվում։ Այս առումով ասեկոսե է պտտվում, թե իշխանությունը գիտակցաբար է հանել «Ծանր վիրավորանքի» հոդվածը։ Ավելին՝ ասում են, թե պարբերաբար կազմակերպվելու է «հայհոյանքի օր», որ բանը չհասնի ժողովրդական ավերիչ ցասման։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին
21:10 Նիկի Մինաժը՝ Սպիտակ տան ուշադրության կենտրոնում․ ինչո՞ւ են խոսել նրա հնարավոր նշանակման մասին
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
21:47 Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը. Հետք
21:12 Արարատի համայնքապետը սպառնում է դատի տալ «Ուժեղ Հայաստան»-ի անդամին՝ Տիգրանաշենի խաղահրապարակի պատճառով
21:34 Կրակոցներ, ենթադրյալ սպառնալիքներ և ամուսնալուծություն․ նոր մանրամասներ Ջիգանի ու Սամոյլովայի շուրջ