Մամուլ 4 տարի առաջ - 07:32 30-06-2022

«Խաղաղությունն» ու «ժողովրդավարությունը»՝ դոլարով. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նախորդ շաբաթ կառավարության նիստի ժամանակ հաստատվեց մի համաձայնագիր, որով ՀՀ կառավարությունը ԱՄՆ-ից 120 միլիոն դոլար արժողությամբ դրամաշնորհ է ստանալու: Ինչպես կառավարության նիստին ընդամենը 2-3 րոպեի ընթացքում զեկուցեց Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, դրամաշնորհը տրամադրվում է «ՀՀ-ում ժողովրդավարության խթանման» և «տնտեսական կայունության ամրապնդմանն ուղղված բարեփոխումներ» իրականացնելու նպատակով։ Նշվածից բացի, որևէ խորքային հիմնավորում և վերլուծություն չի նշվել, թե ինչի համար ու ինչպես է այդ գումարը «ծախսվելու»։
Թեման, ի դեպ, չի վրիպել ռուսների «աչքից»։ Մասնավորաբար, մենք տեղեկություններ ունենք, որ այս փաստը ռուսական որոշակի շրջանակների համար լուրջ անհանգստության ու մտահոգությունների տեղիք է տվել։ Ավելին, մեր մոսկովյան աղբյուրների փոխանցմամբ, ռուսական կողմի արձագանքը չի ուշանա։ Ի դեպ, հավելենք նաև, որ այս շրջանում ռուսաստանյան լրատվամիջոցներն արդեն բավական ինտենսիվ քննարկում են ոչ միայն այս հարցը, այլև տեղեկությունը, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է «Track II» մրցույթ 400 հազար դոլար մրցանակային ֆոնդով, որը կարող է տրամադրվել նրանց, ովքեր կարող են... հաշտեցնել հայերին և ադրբեջանցիներին։
Նշվում է, որ մեկ տարվա համար նախատեսված նախագծին կարող են մասնակցել երիտասարդները, լրագրողները, գիտնականները և հասարակական կարծիքի այլ առաջնորդները։ Ռուսական լրատվամիջոցների ու փորձագիտական շրջանակների կարծիքով, գրանտային ծրագիրը և դեսպանատան կողմից անցկացվող առնվազն տարօրինակ այս մրցույթն ուղղակիորեն փոխկապակցված են և միտված են մի կողմից՝ տարածաշրջանում ԱՄՆ դերակատարության մեծացմանը, մյուս կողմից՝ հակառուսական տրամադրությունների խորացմանն ու Ռուսաստանի դերակատարության նվազմանը»։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
22:04 Արայիկ Հարությունյանը մանդատից հրաժարվելու վերաբերյալ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել