Ներքին 4 տարի առաջ - 22:32 28-06-2022

Աննա Հակոբյանը Մոնակոյում հանդիպել է մանկական երկու հիմնադրամների ղեկավարների

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հունիսի 28-ին հանդիպել է Մոնակոյի «Երեխաներ և ապագա» հիմնադրամի ասոցիատիվ կյանքի ղեկավար Կլեր լե Գրանի և գլխավոր գանձապահ Իլս Բերտելսի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, Իլս Բերտելսին, ընդունելով Աննա Հակոբյանին, ներկայացրել է հիմնադրամի գործունեության ուղղությունները։ Նրա խոսքով ՝ հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով երեխաների խնդիրներն իրենց կազմակերպության ամենօրյա ուշադրության կենտրոնում է։

«Վարչապետի տիկինը ներկայացրել է իր կողմից ստեղծված հիմնադրամների կատարած աշխատանքները։ Քննարկման ընթացքում կողմերը համաձայնել են, որ երկու հիմնադրամների գործունեությունները ունեն շատ ընդհանրություններ և հնարավոր է արդյունավետ փոխգործակցության եզրեր գտնել։

Վարչապետի տիկինը «Երեխաներ և ապագա» հիմնադրամի ներկայացուցչի հետ պայմանավորվեցին հնարավորինս արագ քննարկել համագործակցությունը մանրամասն համատեղ ծրագրերի վերաբերյալ, ապա տիկինը սեպտեմբերին ամսին հրավիրել արդեն Հայաստանում քննարկելու և առարկայականացնելու հնարավոր ծրագրերը: Հրավերը սիրով ընդունվել է Իլս Բերտելսի կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ վարչապետի տիկինը Մոնակոյում հանդիպել է նաև «Երեխաների բարեկամության համաշխարհային ասոցիացիա» հիմնադրամի նախագահ Ժերոմ Ֆրուասարին, ով Աննա Հակոբյանին ծանոթացրել է կազմակերպության գործունեության մանրամասներին։ Նրա խոսքով՝ Մոնակոյի արքայազն Ալբերտ II-ի պատվավոր նախագահությամբ գործող հիմնադրամը տարեկան աջակցություն է տրամադրում շուրջ 40 հազար երեխաների, որպեսզի նրանք անկախ իրենց սոցիալական, կրոնական կամ մշակութային ծագումից, կարողանան ապրել ապահով և արժանապատվորեն։ Վարչապետի տիկինը իր հերթին հիմնադրամի նախագահին ներկայացրել է «Իմ քայլը» և «City of Smile» հիմնադրամների գործունեությունը։ Աննա Հակոբյանը և Ժերոմ Ֆրուասարը քննարկել են հնարավոր համագործակցության հիմնական ուղղությունները, պայմանավորվել են սկսել հստակեցնել Հայաստանում իրականացվելիք ծրագրի դրույթները և հնարավորինս արագ կյանքի կոչել դրանք։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի