Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 22:33 01-07-2022

Ում հետ է նշանվում Դվինի Արտակի որդին. միջոցառումը նշվելու է Մոնակոյում

Մոտ ժամանակներս Հայաստանում հերթական աստղային ամուսնությունը տեղի կունենա, երբ 2 մեծահարուստների ժառանգները կյանքը կկապեն միմյանց հետ։

Դվին հյուրանոցի սեփականատեր Արտակ Թովմասյանի՝ Դվինի Արտակի որդին, Oragir.news-ի տեղեկություններով, պատրաստվում է ամուսնանալ «Յունիբանկի» սեփականատեր Գագիկ Զաքարյանի դստեր հետ, այսինքն՝ հին հայկական ավանդույթի համաձայն՝ 2 մեծահարուստ տները կխնամիանան։

Մեզ փոխանցեցին նաև, որ զույգի նշանդրեքի արարողությունը տեղի կունենա երազանքների երկիր Մոնակոյում, որտեղ իրենց ժամանակն են անցկացնում աշխարհի մեծահարուստ երևելիները։ Դատելով այն հանգամանքից, որ Արտակ Թովմասյանն իր ծնունդը նշել էր մեծ շուքով՝ Բաստայի, Վերա Բրեժնևեայի, Ֆիլիպ Կիրկորովի, Զիվերտի կենդանի կատարումների ներքո և Լեոնիդ Յակոբովիչի թամադայությամբ, ապա կարելի է պատկերացնել, թե ինչպես կնշեն իրենց զավակների նշանդրեքը, ապա և հարսանիքը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել