Մամուլ 4 տարի առաջ - 07:50 25-06-2022

Ինչու Տիգրան Ուլիխանյանը հայտնվեց ՔՊ-ի «սև ցուցակում». Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Տիգրան Ուլիխանյանին անցյալ դեկտեմբերի 9-ին ազատեցին պաշտոնից եւ փոխարենը նշանակեցին կարկառուն ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանին։ Երեկ Ուլիխանյանը հայտարարեց ՔՊ-ից հեռանալու մասին։ Թե ինչու նա հայտնվեց ՔՊ «սեւ ցուցակում» եւ մնաց անգործ, երբ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներից ոչ մեկին անգործ չի թողնում՝ կադրային «ռակիրովկաներ» է անում, մի բան տալիս, որ յոլա գնան, իշխանական մեր աղբյուրներն ասացին, որ Ուլիխանյանը «վիզ չի դրել» թիմի համար, ձախողել է գրեթե բոլոր կուսակցական հանձնարարությունները։
Փաշինյանը հատկապես ծանր է տարել Սյունիքի համայնքապետարաններում իրականացված ստուգումների ձախողումը, որ չկարողացան հանրության առջեւ մի շքեղ շոու բեմադրել՝ բացահայտումներով եւ իր հակառակորդների մերկացումներով։ Ասում են՝ զուգահեռաբար նաեւ տրվել է հաճույքներին՝ խնջույքներ, զվարճություններ, որի մասին անգամ ինչ-որ տեսագրություններ կան։ Ի դեպ, այս ամիսներին նա քանիցս գործ է խնդրել կուսակցական վերնախավից, սակայն մերժվել է»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան