Ներքին 4 տարի առաջ - 18:39 24-06-2022

Քննչական կոմիտեում սեմինար-դասընթաց է կազմակերպվել

ՀՀ քննչական կոմիտեում անցկացվել է հերթական սեմինար-դասընթացը՝ «Ապացույցները և ապացուցումը՝ ըստ նոր քրեական դատավարության օրենսգրքի. գաղտնի քննչական գործողությունները և դրանց առանձնահատկությունները» թեմայով:

Դասընթացը վարելու համար հրավիրվել է ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Մելքոնյանը, ով միաժամանակ հանդիսանում է նաև ՀՀ նոր քրեական դատավարության օրենսգրքի համահեղինակներից մեկը։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի համապատասխան հանձնարարականի շրջանակներում Կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կողմից կազմակերպված թվով 8-րդ սեմինարին մասնակցել են Կոմիտեի տարբեր կառուցվածքային ստորաբաժանումների քննիչներ:

Բացի դասընթացի թեմայից, հիմնական բանախոս Դավիթ Մելքոնյանի կողմից հանդիպման ընթացքում մանրամասն ներկայացվել են նաև սույն թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտնող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթներին վերաբերող կարգավորումները։

Դասընթացի ընթացքում հարց ու պատասխանի ձևաչափով քննարկվել է նաև քննիչներին հետաքրքրող հարցերի լայն շրջանակ։
Հիշյալ դասընթացների հիմնական նպատակային շեշտադրումներն են կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով նախաքննության իրականացման, ինչպես նաև՝ այլ քրեական գործերով համակարգչային համակարգերում և տարբեր ցանցերում և տիրույթներում գտնվող փաստական տվյալների (էլեկտրոնային ապացույցներ) ձեռքբերման հմտություններ ձևավորելուն ուղղված ուսուցողական նյութերի մատուցումը մասնակիցներին:

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան