Ներքին 4 տարի առաջ - 14:04 23-06-2022

Շրջիկ արկղերով քվեարկությունը ապահովության տեսանկյունից լուրջ խնդիրներ է առաջացնում․ Հովակիմյան

Այսօր տեղի են ունենում պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած խորհրդարանական լսումները։

Պետաիրավական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ առաջարկվող փոփոխոխություններից մեկը ընտրությունների քվեարկության ժամանակ ստացիոնար բուժման մեջ գտնվող ընտրողների՝ շրջիկ արկղերով քվեարկելու ինստիտուտից հրաժարումն է։

«2021 թվականի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ձեռք բերած փորձը ցույց տվեց, որ բազմաթիվ դեպքերում դա ուղղակի չէր աշխատում, որովհետև քովիդով պայմանավորված՝ հանձնաժողովի անդամների, նախագահի համար, ովքեր պետք է ապահովեին այս շրջիկ արկղերով քվեարկությունը, դա լուրջ խնդիր էր դառնում զուտ իրենց առողջության, ապահովության տեսանկյունից, և միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ այս շրջիկ արկղերի ինստիտուտը միշապես իր մեջ պարունակում է չարաշահման մեծ ռիսկեր։ Ըստ այդմ՝ առաջարկվում է, որ այս ինստիտուտից ուղղակի հրաժարվենք, որպեսզի շրջիկ արկղը կիրառվի բացառապես այդ օրը ձերբակալման վայրում գտնվող անձանց դեպքում»։

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան