Միջուկային փորձարկումները վերսկսելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը լուրջ հարցեր է առաջացնում և հստակեցումներ է պահանջում:
Այս մասին հայտարարել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։
«Նախագահ Թրամփի որոշումը՝ հանձնարարել Պենտագոնին անհապաղ վերսկսել ԱՄՆ-ի միջուկային զենքի փորձարկումները, լրացուցիչ պարզաբանումների կարիք ունի։ ԱՄՆ առաջնորդը հայտարարել է, որ ցանկանում է այլ միջուկային տերությունների հետ «հավասար պայմաններում» փորձարկումներ անցկացնել: Սակայն բանն այն է, որ միջուկային զենք ունեցող մյուս պետությունները չեն իրականացնում միջուկային փորձնական պայթյուններ, որոնք արգելված են միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագրով»,- գրել է Ուլյանովը «Х» սոցցանցի իր էջում:
Ռուսաստանյան դիվանագետը հավելել է, որ իր երկիրը վերջերս փորձարկել է տեղափոխման միջոցներ, այլ ոչ թե միջուկային պայթուցիկ սարքեր:
«Նման փորձությունները կապ չունեն Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի հետ։ Ուստի անհրաժեշտ է հստակ հասկանալ, թե կոնկրետ ինչ է պլանավորում անել ԱՄՆ-ն, և ինչպես են այդ ծրագրերը հարաբերվում պայմանագրի դրույթների հետ»,- եզրափակել է նա։