Սպորտ 4 տարի առաջ - 21:10 22-06-2022

Էական փոփոխություններ «Ալաշկերտի» կազմում

Երևանի «Ալաշկերտը» հիմնապես փոխում է կազմը։ Թիմից հեռացել են 13 ֆուտբոլիստներ։

Ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Հայաստանի եռակի չեմպիոնի կազմից հեռացել են Ժոզե Էմբալոն, Եվգենի Յատչենկոն, Ալեքսեյ Ռոդիոնովը, Արտյոմ Պոտապովը, Դմիտրի Գուզը, Ալբերտ Մնացականյանը, Դեու Դոսան, Աղվան Պապիկյանը, Մարկո Միլինկովիչը, Մանվել Ահարոնյանը, Վիտինյոն, Կոջո Ալֆոնսը և Նիկիտա Տանկովը։

Փոխարենը, «Ալաշկերտը» 6 համալրում ունի. կենտրոնական կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը «Ալաշկերտ» է վերադարձել Մալթայի «Ֆլորիանա» ակումբից, որի կազմում նա անցկացրել է ավարտված մրցաշրջանի երկրորդ հատվածը։ Բրազիլացի փլեյմեյքեր Տիագո Գալվաոն նույնպես «Ալաշկերտ» է վերադարձել, կիսապաշտպան Սարգիս Շահինյանը դարձյալ պաշտպանելու է «դեղնասևերի» գույները։ Եւս մեկ վերադարձ. դարձյալ «Ալաշկերտում» է խաղալու «Նոայի», «Վանի» նախկին ֆուտբոլիստ Բենիկ Հովհաննիսյանը։ Երևանյան ակումբ է տեղափոխվել նաև ռումինական «Չիկշերեդա» ակումբի հարձակվող, «Արարատի» սան Սարգիս Մեթոյանը։ Գործող բրոնզե մեդալակրի կազմն է համալրել նաև «Ուրարտուի» պաշտպան Աննան Մենսահը։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
22:19 5 երեխայից 1-ը՝ սեռական բռնության զոհ․ ինչպես կանխարգելել ու պաշտպանել երեխային․ խորհուրդներ մասնագետից