Մամուլ 4 տարի առաջ - 08:53 22-06-2022

28 կալանավորված, 1 հետախուզվող. ակցիաների հետևանքը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«2022 թվականի ապրիլի 22-ից մինչեւ հունիսի 17-ը ակցիայի մասնակիցների կողմից տարաբնույթ ոչ իրավաչափ գործողություններ կատարելու առթիվ հարուցվել է ընդհանուր 30 քրեական գործ, որպես մեղադրյալ է ներգրավվել 53 անձ, որոնցից 28-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ մեկ կամ երկու ամիս ժամկետով, իսկ մեկ անձի նկատմամբ էլ հայտարարվել է հետախուզում: Այս մասին պարզ է դառնում ՀՀ գլխավոր դատախազությունից «Ժողովուրդ» օրաթերթին տված պարզաբանումից: 3 քրեական գործ՝ 9 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Նույն ժամանակահատվածում՝ նույն իրադարձությունների ընթացքում ՀՀ ոստիկանության համապատասխան աշխատակիցների՝ առերեւույթ հանցագործության հատկանիշներ պարունակող ենթադրյալ ոչ իրավաչափ գործողությունների փաստերով ստացված հաղորդումներից 46-ով հարուցվել են քրեական գործեր, 30-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին, 3 քրեական գործի վարույթ կարճվել է, իսկ 20 հաղորդումների հիման վրա դեռեւս նախապատրաստվում են նյութեր: Նշյալ քրեական գործերով կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձինք նախաքննության ներկա փուլում դեռեւս չկան»։
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
22:04 Արայիկ Հարությունյանը մանդատից հրաժարվելու վերաբերյալ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել