Ներքին 4 տարի առաջ - 09:18 21-06-2022

Ջհանգիրյան-Վարդազարյան հացկերույթը կազմակերպած դատավորը լռում է

Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի միջև 2021թ․-ի փետրվարի հանդիպումը կազմակերպել էր ԲԴԽ մեկ այլ դատավոր անդամ՝ Ստեփան Միքայելյանը։ Նախօրեին հրավիրած աղմկահարույց ձայնագրության հրապարակումից հետո Վարդազարյանը հայտնեց, որ տեսնելով իր և Ջհանգիրյանի միջև առկա լարվածությունը՝ իր վաղեմի լավ բարեկամ Միքայելյանը կազմակերպել էր հանդիպումը, որի ընթացքում էլ Ջհանգիրյանը մի քանի օր ժամանակ էր տվել Վարդազարյանին հեռանալու համար՝ փոխարենը խոստանալով իր դեմ հարուցվելիք գործերը կարճել։

Oragir.news-ը մի քանի անգամ փորձեց կապ հաստատել Միքայելյանի հետ՝ փորձելով հասկանալ, թե ինչպես է ստացվել, որ ինքը, տեղյակ լինելով առաջարկի մասին, ավելի քան 1 տարի շարունակ լռել է, և արդյո՞ք այդ առաջարկը հիմք չէ Ջհանգիրյանի նկատմամբ կագապահական վարույթ հարուցելու և լիազորությունները դադարեցնելու համար։ Սակայն Միքայելյանը, ինչպես նախորդ ավելի քան 1 տարվա ընթացքում, այնպես էլ հիմա գերադասում է լռություն պահպանել և չանդրադառնալ աղմկահարույց բացահայտմանը։

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը լրագրողների հետ հանդիպմանը բացառիկ ձայնագրություն հրապարակեց իր, ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի ու ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի՝ 2021 թվականի փետրվարի 20-ին ունեցած զրույցից։ Ձայնագրության մեջ Գագիկ Ջհանգիրյանը քաղաքական հայտարարություններ է անում։ Ավելի ուշ տեղեկություն տարածվեց այն մասին, որ Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է դադարեցնել ԲԴԽ՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները։ Երեկ նաև տեղեկություն տարածվեց այն մասին, որ Ջհանգիրյանը մոտ օրերս հրաժարական կներկայացնի:

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի
22:00 Պետպատվերով՝ բժիշկը չկա, փողով՝ վիրաբույժը պատրաստ է. քաշքշուկ «Միքայելյան» հիվանդանոցում
21:07 Oragir.News-ի անդրադարձից հետո ՔՊ-ական տնօրենը չի վերցնելու ավագանու մանդատը
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
21:43 Անի Երանյանը և Մհեր Բաղդասարյանը նոր ոճային ֆոտոշարք են հրապարակել