Ավելին 4 տարի առաջ - 21:33 20-06-2022

Ուզբեկստանում հարսանիքի ժամանակ իր հարսնացուին հարվածած տղամարդը ներողություն է խնդրել


Ուզբեկստանի բնակիչը, որը հարսանիքի ժամանակ հարվածել էր իր հարսնացուին՝ մրցույթում նրա հաղթելուց հետո, ներողություն է խնդրել և իր վարքը բացատրել նրանով, որ պահի տակ կորցրել է ինքնատիրապետումը։ Այս մասին հայտնում է Sputnik Ղազախստան գործակալությունը։

Հարսանիքի ժամանակ թամադան մրցույթ է անցկացրել, որում հաղթել է ոչ թե փեսան, այլ հարսնացուն։ Դրա համար տղամարդն ուժգին հարվածել է նրա գլխին։ Աղջկա ինքնազգացողությունը վատացել է, նա բռնել է ճակատը։ Մոտակայքում գտնվող կանայք օգնել են նրան հեռանալ բեմից։

«Ես չկարողացա ինձ զսպել, և ձեռքս թռավ։ Թյուրըմբռնումը հարթվեց, և հարսանիքը շարունակվեց»,- հայտարարել է տղամարդը և խոստացել, որ դա այլևս չի կրկնվի։

Միջադեպը հանրային արձագանք է ստացել։ Ուզբեկստանի նախագահի դուստրը՝ Սաիդա Միրզիյոևան, սոցիալական ցանցերում գրել է, որ նրանք, ովքեր ցանկանում են ապրել քաղաքակիրթ երկրում, չպետք է լռեն նման դեպքերի ժամանակ, այլ բարձրաձայնեն, որ կանանց նկատմամբ բռնությունն անընդունելի է և սխալներ թույլ չտան իրենց երեխաներին դաստիարակելիս, օրինակ, չամուսնացնեն որքան հնարավոր է շուտ, չարգելեն ապրել սեփական խելքով և չարգելեն սովորել դպրոցից հետո: Նա նշել է, որ կրթությունը կանանց դարձնում է անկախ և ուժեղ և ընտրություն է տալիս ապրելու իրենց կյանքն այնպես, ինչպես ցանկանում են։

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել մանր խուլիգանության համար, սակայն երիտասարդ կնոջ պահանջով նա չի պատժվել։


Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից