copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:31 18-06-2022

Գյումրի-Հացիկ 4 կմ երկարության ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում նախագծում փոփոխություններ են կատարվել

2020 թվականին նախագծվել ու հաստատվել, բայց միայն այս գարնանն են սկսվել Գյումրի-Հացիկ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ 35 տարվա մեջ ճանապարհն առաջին անգամ է կապիտալ նորոգվում։ Նախագծով մեկնարկած աշխատանքների ընթացքում տարբեր խնդիրներ են ծագել։ Շինարարը, երբ սկսել է գործը, ճանապարհով անցնող կոյուղագիծ է հայտնաբերել, որի մասին գյուղացիները գիտեին, նախագծողները՝ ոչ։ 4 կիլոմետր երկարության ճանապարհի երկայնքով է անցել գյուղի տոհմակայանի կոյուղագիծը։ Այն 88-ից հետո դադարել է գործել, հիմա տեղն էլ չի երևում։ Կոյուղագծի առկայությունից շահել են միայն ճանապարհի հարևանությամբ ապրողները, տների կոյուղին միացրել են այս համակարգին։

«Տնտեսությունը վերացավ, կոյուղին մնաց ու բնակիչներն ամենքն իրենց հերթին էդ կոյուղուն միացավ։ Դա ոչ մեկի սեփականությունը չէր՝ ո՛չ ջրմուղինը, ո՛չ համայնքինը, ո՛չ էլ մեկ ուրիշինը», – ShantNews.am-ի հետ զրույցում նշել է Հացիկի վարչական ղեկավար Հովհաննես Նահապետյանը։

Տարիներ շարունակ կոյուղագիծն էլ գործել է մի շարք խնդիրներով, խողովակների մաշվածության պատճառով փողոցը կոյուղաջրերն են ողողել։ Մոտ 4 կմ երկարության խողովակաշարը գյուղի ֆինանսական միջոցներով երբևէ չի նորոգվել։ Այն համայնքային կամ մասնավոր սեփականություն չէ, ճանապարհի շինարարական նախագծում էլ չկա։ Ըստ այդմ, նորոգելու պարտավորություն շինարարը չի ունեցել, հիմա քայքայված խողովակները շահագործել արգելել են, որպեսզի նորակառույց ճանապարհը չվնասվի։

«Անմխիթար, քայքայված վիճակում էր խողովակը, անընդհատ ճանապարհի տակից ֆիլտրացիոն ջրերը դուրս էին գալիս, որոշվեց ամեն բնակչի համար սեպտիկ հոր փոխվի»,- ասել է վարչական ղեկավարը։

Նախագծից դուրս մնացած հարցեր էլ կան․ մինչ շինարարության մեկնարկը կոմունիկացիոն ծառայությունների հետ ենթակառուցվածքների ուսումնասիրություն չի տարվել։ Ըստ գյուղի վարչական ղեկավարի, դրանք վերաբերում են խմելու և ոռոգման ցանցերին։ Հիմնանորոգվող ճանապարհի եզրով անցնող ոռոգման բետոնյա տաշտակները, որոնք անհատույց օգտագործման են տրամադրված ջրօգտագործողների ընկերությանը, վնասված են ու քայքայված, շինարարն է վերանորոգման թեթևակի աշխատանքներ կատարել, որպեսզի հետագայում ճանապարհի ասֆալտը չվնասվի։

Գյումրի-Հացիկ ճանապարհի 4 կմ հատվածում հիմնանորոգման աշխատանքների համար պետական բյուջեից կապիտալ ծախսերի ծրագրով հատկացվել է 497 մլն դրամ, գյուղամիջյան հատվածում 450 մետր երկարության մայթ է կառուցվել, բայց ճանապարհի մի հատված ծրագրից դուրս է մնացել։

«Նախագծման աշխատանքների արդյունքում 4կմ-ը վերջանում է վերևի խաչմերուկում, բայց գյուղի մնացած՝ վերևի հատվածը մնացել է։ Ստացվում է էնպես, որ ճանապարհը սարքվում է, բայց գյուղի մեջ նորից էդ հատվածը քանդված մնում է՝ մոտ 500-550 մետր», – նշել է Հովհաննես Նահապետյանը։

Գյուղամիջյան մոտ կես կիլոմետրանոց հատվածը համայնքը փորձելու է այլ ծրագրերով նորոգել, որպեսզի ջուրն ու ցեխը մեքենաների հետ նորից չլցվեն հիմնանորոգված հատված և քանդեն ճանապարհը։ Շինարարը դեռ հիմնային հարթեցման աշխատանքներ է կատարում, գործը ասֆալտապատմանն առայժմ չի հասել։ 4 կմ ճանապարհի ավելի բարձր հատվածներում իջեցում են կատարում, ցածրերում՝ նոր շերտ տեղադրվում։

Շինարարական աշխատանքները բավականաչափ հեշտացել են ճանապարհի ամուր գրունտային հիմքի շնորհիվ, դրա համար հարթեցումից առաջ ամրացման անհրաժեշտություն չի եղել։ Հիմնանորոգվող ճանապարհը ոչ միայն կենսական նշանակության է՝ գյուղը քաղաքին կապող հանգույց, նաև զբոսաշրջային պահանջված ուղղություն է։ Հացիկում է գտնվում հայտնի «Ծակ քար» ուխտատեղին։

Ամենից շատ դիտված

13:13 Դանակահարություն՝ Ալավերդիում․ բժիշկները պայքարում են 17 և 18 տարեկան տղաների կյանքի համար
00:10 Առեղծվածային դեպք՝ Նորատուսի գերեզմաններում. պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ. shamshyan.com
15:50 Իրավիճակը Ոսկեպարում և Կիրանցում․ ՈւՂԻՂ
19:55 Հանրապետության հրապարակից մեկնարկում է ջահերով երթը․ ՈւՂԻՂ
19:22 Լարված իրավիճակ՝ Տավուշում. քաղաքացիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը. ՈւՂԻՂ
12:51 Ոսկեպարում հայկական դրոշը հանել են՝ փոխարենը բարձրացրել են ադրբեջանական դրոշը․ Բագրատ Սրբազան․ armlur.am
17:30 Հայաստանը փորձում է ձերբազատվել «Զանգեզուրի միջանցք»-ից․ դա անհնար է․ Ալիև
19:41 Ձեզ զգուշացնում եմ, չեմ թողնելու, որ այստեղ ճանապարհ փակվի․ ոստիկանը՝ Բագրատ Սրբազանին
12:10 Նոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենան քշել են բնակիչների ուղղությամբ, 2 հոգի լուրջ վնասվածք է ստացել
08:42 Հարյուրավոր ոստիկաններ ու ավտոբուսով բերվող «հատուկ» աջակիցներ․ Փաշինյանն այցելում է Ծիծեռնակաբերդ