Ներքին 2 տարի առաջ - 22:43 18-09-2023

Լիճքում 5000 մետր երկարության խմելու ջրատարի արտաքին ցանց է հիմնանորոգվել

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք գյուղում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվել է 5 կիլոմետր երկարության խմելու ջրատարի արտաքին ցանց։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Լիճքի խմելու ջրատարի արտաքին ցանցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 120 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիսի կեսերից եւ 2023 թվականի սեպտեմբերի 18-ի դրությամբ արդեն մոտենում են ավարտին։

Ծրագրի իրականացման արդյունքում կբարելավվի Լիճք գյուղի բոլոր տնտեսությունների խմելու ջրի մատակարարումը։

Շինարարական աշխատանքներն իրականացնում են «Ալմասկա» ՍՊԸ շինարարները։

«Լիճքի խմելու ջրատար ցանցի ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 14 կիլոմետր, որից նախորդ տարիներին հիմնանորոգվել է 9 կիլոմետր 700 մետրը։ Մնացած 4 կիլոմետր 300 մետր խմելու ջրատարի հիմնանորոգման, 1 աղբյուրակապի եւ 1 օրվա կարգավորիչ ջրամբարի կառուցման աշխատանքները կավարտվեն 2024 թվականին, որով էլ կամբողջանա Լիճքի խմելու ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագիրը»,-ներկայացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media
14:58 Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի