Ներքին 4 տարի առաջ - 13:22 18-06-2022

Հուլիսի 1-ից մոտ 1000 քրգործ կկարճվի՝ ծանր վիրավորանքի ապաքրեականացման հիմքով

Հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի նոր Քրեական օրենսգիրքը։ ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեսյանը հուլիսի 10-ին հայտարարեց, որ նպատակահարմար չեն գտել ծանր վիրավորանքի ամրագրումը նոր Քրեական օրենսգրքում։ «Այդ անընդունելի երևույթի համար կպահպանվի միայն քաղաքացիական պատասխանատվությունը` մինչև 3.000.000 դրամի չափով»,- գրել էր Անդրեասյանը։

Oragir.news-ի հետ զրույցում փաստաբան Երվանդ Վարոսյանն ասաց, որ այդ հոդվածը երբեք որևէ տրամաբանական մարդ չէր էլ կարող որևէ տեղ գրել։

«Այդուհանդերձ, մեկ տարի առաջ այդ ուսապարկերը գործող քրեական օրենսգրքում նոր հոդված մտցրին։ Բայց այն նախագիծը, որ հիմա ուժի մեջ է մտնելու, տասնյակ տարիներ նախապատրաստվող նախագիծ էր։ Երբ նոր օրենսգիրքը մշակվում էր, իրենք դեռ չկային։ Հետո, երբ արդեն պետք է մտներ ուժի մեջ․ հասկացան, որ այդ նորմն այնտեղ բացակայում է։ Իրենք, իհարկե, կարող էին այնտեղ էլ մտցնել այդ հոդվածը, բայց իրենց հովանավոր եվրոպական կառույցների դիրքորոշումների լույսի ներքո, պարզ էր, դա չեն անելու։ Բայց սա միայն պատճառներից մեկն էր, թե ինչու չմտցրեցին այդ հոդվածը։ Մյուս պատճառն էլ այն է, որ այն հազարավոր քրեական գործերը, որ հարուցել էին այդ հոդվածով, ուղղակի անհնար էր մարսել»։

Վարոսյանը նշեց նաև, որ վիրավորանքը քրեականացնող հոդվածով 1000-ից ավելի քերական գործեր էին հարուցված։ «Ճիշտն ասած՝ չգիտեմ, թե քանիսն է մեղադրանքի հասել, բայց գիտեմ, որ մի քանիսը արդեն դատարանում են։ Ամեն դեպքում՝ հուլիսի 1-ից դրանք բոլորը կկարճվեն, եթե, իհարկե, այդ հոդվածով մեղադրյալները չառարկեն, բայց ես մարդիկ գիտեմ, որ պնդելու են, որ այդ քրեական գործերն ուղարկվեն դատարան, և ապացուցելու են, որ իրենք անմեղ են»։



Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում