Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ավելին 4 տարի առաջ - 09:39 18-06-2022

Մանտուրովը հայտարարել է «Վոլգա»-ի և «Պոբեդա»-ի վերստեղծման մասին

Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը RBC-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստվում է վերսկսել «Վոլգա» և «Պոբեդա» մակնիշի ավտոմեքենաների արտադրությունը։

«Գործընկերները ծրագրեր ունեն վերստեղծելու, օրինակ, «Վոլգա» կամ «Պոբեդա» ապրանքանիշները: Կամ և՛ այն, և՛ այն»,- ասել է նախարարը։

Միաժամանակ Մանտուրովը չի հստակեցրել արտադրության վերսկսման հնարավոր ժամկետները։

Պատասխանելով հարցին՝ արդյոք այդ մակնիշի մեքենաներ կարտադրվե՞ն Նիժնի Նովգորոդում, նա ասել է, որ նախագիծը կարող է իրականացվել տարբեր հարթակներում։

Ավելի վաղ նա հայտնել էր, որ մինչև այս տարեվերջ կսկսվի «Մոսկվիչ» ավտոմեքենաների արտադրությունը։ Միաժամանակ նա հնարավոր է համարել, որ դա կարող է լինել հիբրիդային կամ էլեկտրական տարբերակով։