Ներքին 5 տարի առաջ - 18:50 04-05-2021

Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունն ավելացնում է դեպի Հայաստան ավիաչվերթները

Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը հայտարարել է, որ պատրաստվում է ավելացնել դեպի Հայաստան ավիաթռիչքները: Այս մասին ավիաընկերությունը հայտնում է իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

«Գարունը կատարյալ ժամանակ է՝ այս արևոտ երկիրն ուսումնասիրելու համար: Թռչենք՝ լողալու լեգենդար Սևանա լճում, երթևեկելու՝ աշխարհի ամենաերկար ճոպանուղով և քայլելու՝ երեկոյան Երևանում»,- նշված է «Պոբեդա»-ի հաղորդագրության մեջ:

Ըստ այդմ՝ այս տարվա հունիսի 1-ից, ավիաընկերությունը Ռուսաստանից Հայաստան շաբաթական 4 թռիչք կիրականացնի: Մասնավորապես՝ յուրաքանչյուր հինգշաբթի չվերթներ կիրականացվեն Մոսկվա-Գյումրի և հակառակ ուղղությամբ, շաբաթ օրերին՝ Սոչի-Գյումրի և հակառակ, ուրբաթ օրերին՝ Կրասնոդար-Գյումրի և հակառակ, իսկ հունիսի 2-ից, յուրաքանչյուր կիրակի նաև Մինվոդի-Գյումրի և հակառակ ուղղություններով:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ