Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:13 15-06-2022

Հակոբ Արշակյանին սպասարկող մեքենան «ճռիկներ» է անում Ազատության հրապարակում

Այսօր՝ ժամը 19:00-ին, ընդդիմադիր պատգամավորները նախատեսել են Ազատության հրապարակում իրականացնել նստացույց, իսկ Նիկոլ Փաշինյանը գալիս է օպերա՝ ուսանողներին դիպլոմները հանձնելու։

Այս պահին Ազատության հրապարակում Հակոբ Արշակյանին սպասարկող մեքենան «ճռիկներ» է անում այն դպքում, երբ Ազատության հրապարակը համարվում է ոչ երթևեկելի գոտի բոլոր տեսակի մեքենաների համար։

Բացի այդ՝ այս ընթացքում այնտեղ կան երեխաներ, որոնք խաղում են, հեծանիվ վարում, զբոսնում և այլն։

Մանրամասները՝ տեսանյութում