Ավելին 4 տարի առաջ - 13:59 14-06-2022

Սերեբրեննիկովը բացատրել է Աբրամովիչի դեմ կիրառվող պատժամիջոցները չեղարկելու իր կոչը

Ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովը ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Աբրամովիչի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները չեղարկելու իր կոչը բացատրել է գործարարի կողմից ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի Գերմանիայում կորոնավիրուսի դեմ բուժման ծախսերը հոգալու համար: Զվյագինցևը մի քանի շաբաթ գտնվել է արհեստական ​​կոմայի մեջ։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը։

«Ես որոշեցի, որ կարևոր է այդ մասին բարձրաձայնելը: Աբրամովիչը շատ բան է արել ժամանակակից ռուսական մշակույթի համար։ Նա արվեստի գործիչներին բառացիորեն օգնել է գոյատևել»,- ասել է Սերեբրեննիկովը:

Ավելի վաղ ռեժիսորը Կաննի կինոփառատոնում իր «Չայկովսկու կինը» ֆիլմի պրեմիերայից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ կոչ էր արել չեղարկել ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Աբրամովիչի դեմ սահմանված պատժամիջոցները։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»