Արտաքին 4 տարի առաջ - 09:12 14-06-2022

ԱՄՆ-ը ձգտում է կանխել ՌԴ-ի կողմից «գողացված» ուկրաինական հացահատիկի վաճառքը. Սպիտակ տուն

Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները, համագործակցելով այլ պետությունների հետ, ձգտում է կանխել Ռուսաստանի կողմից Ուկրաինայից «գողացված» հացահատիկի վաճառքը: Այս մասին նա հայտարարել է հերթական ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ես չեմ կարող մեկնաբանել տվյալ պարբերականից ձեր մեջբերած նյութը։ Սակայն կարող եմ ասել, որ մենք աշխատում ենք այլ երկրների հետ, որպեսզի կանխենք հացահատիկի վաճառքը, որը հավանական է, որ գողացված է»,- ասել է նա։

Գործակալությունը նշում է, որ Ժան Պիերն այս կերպ մեկնաբանել է արևմտյան լրատվամիջոցների հրապարակումները, որ Վաշինգտոնը աֆրիկյան մի շարք երկրների խորհուրդ է տվել Ռուսաստանից հացահատիկ չգնել, քանի որ այն «կարող է գողացված» լինել Ուկրաինայից։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախազգուշացրել էր Ասիայում և Աֆրիկայում հնարավոր սովի մասին՝ ուկրաինական հացահատիկի մատակարարումների դադարեցման պատճառով։ Ըստ նրա՝ դա կբերի քաղաքական անկայունության, հեղաշրջումների շարքի և քաղաքական գործիչների տապալման։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը