Միտք Ներքին 4 տարի առաջ - 09:36 14-06-2022

Կորած սերունդ

Հեղափոխությունների ու պատերազմների արանքում, որպես չգրված օրենք, կորչում է մեկ, երկու, մինչև երեք սերունդ: Նրանք ժամանակի զոհն են, որ մատուցում է պարտադիր, անողոք ու առանց խտրության՝ որպես փրկագին, մեղքերի թողություն ու ապաշխարանք: Այդ մատաղը պետք է արվի, որպեսզի սույն ժամանակը կարողանա մազե կամրջով անցնել և մնալ պատմություն մեջ, իսկ պատմությունը միշտ էլ արդարացնում է ժամանակները. նրանք անմեղ են, մեղավորը դեպքերն են և իրադարձությունները, մարդիկ:

Այդպիսի կորած սերունդ են 88-ի Ազգային զարթոնքի պատանիներն ու երիտասարդները, որոնք խելահեղորեն նետվեցին այդ հեղափոխական ու պատերազմական ալիքի, հեղեղի մեջ և մնացին նույն ալիքի տակ ու ծածկվեցին նույն հեղեղով: Նրանք մտավորական էին ու ազատամարտիկ, վառ ու լուսավոր տղաներ ու աղջիկներ, ցուցարար ու նստացույց անողներ, մթին, ցրտին ու սովին դիմադրողներ, խրամատներում արնաքամվողներ, պատմական անարդարության հետ չհաշտվողներ, անկոտրում կամք էին ու հավատացողներ: Նրանք պատմության անիվը շրջեցին, սխալ էջը ջնջեցին և նորը գրեցին, մեծ-մեծ երազներ ոենեին, հավատացին և հաղթեցին: Հաղթեցին ժամանակին, բայց ժամանակը չներեց նրանց, և պարտվեցին նուն ժամանակի մեջ իրենք իրենց: Գտան ժամանակը, բայց կորան այդ ժամանակի մեջ՝ իրենց գտած ժամանակի:

Այդ սերունդը կրթված, ազգային բարձր գիտակցություն ունեցող, ազատ ու անկաշկանդ, համարձակ, անկախ ու ինքնուրույն կամքով օժտված, ինքնություն ունեցող ու բացառիկ սերուցք էր: Պատմության տևական պրկումից էր պոռթկացել, որի հոգեկերտվածքում անկախությունն ու պետականությունն էր, և առաքելություն ուներ: Նրանց մի մասը զոհվեց քառամյա պատերազմում՝ ստեղծելով Եռաբլուրը: Մի մասը պատերազմից հետո արտագաղթեց՝ մոլորվելով օտար ճամփաների խութ ու խորշերում: Մի մասն էլ, ժամանակի մեջ իր տեղը չգտնելով, դարձավ ավելորդ ու մղվեց լուսանցք: Որոշներն էլ կորան խմիչքի ու թմրադեղի տակ, անգամ չկարողացան ընտանիք կազմել, ուղղակի ցիրուցան եղան ու ոչնչացան: Քչերին հաջողվեց ապրել մարդավարի: Նրանք ամեն ինչ տվեցին՝ սերը, երջանկությունը, կյանքը, բայց ստացան ոչինչ: Ժամանակը նրանցից ամեն ինչ վերցրեց և չտվեց ոչինչ: Նրանք երկնեցին, կերտեցին ժամանակ, որն էլ կուլ տվեց, խժռեց իրենց:

Հիմա նրանցից, որ խորտակված ու ավեր, բայց մնում են դեռ, և նրանց հիշատակից, ովքեր խրամատներում մնացին, խլվեց, կողոպտվեց այն ամենը, ինչ գտել էին, և կորել հանուն այդ գտածի՝ ազատամարտ, հաղթանակ, կորսված հայրենիք, հպարտություն ու արժանապատվություն: Հիմա, ովքեր մնացել են նրանցից, իրենց զրոյացված ու զրո են զգում, հանված ու դատարկված, ոչնչացված, պարզապես ոչինչ:

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
12:51 Արսեն Գևորգյանի անժամանակ մահը ծանրանալու է օրվա իշխանությունների և դատաիրավական համակարգի խղճին. Մանե Թանդիլյան
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն