Մշակույթ Ավելին 4 տարի առաջ - 20:07 11-06-2022

«Անհայտ կինը» կտավը համարվել է «անիծված»

Խորհրդային տարիներին շատերի տանը կարելի էր հանդիպել այս գեղեցիկ կնոջ դիմանկարը, որը մարդիկ գնում էին հենց միայն նրա գեղեցկության ու յուրօրինակ կերպարի համար։ Սակայն քչերը գիտեին, թե ով է նկարի հեղինակն ու պատկերված կինը։

Իվան Կրամսկոյի 1883-ին ստեղծած «Անհայտ կինը» կտավը ռուսական գեղանկարչության ամենաառեղծվածային գլուխգործոցներից է։

Դիմանկարում առաջին հայացքից առեղծվածային ոչինչ չկա՝ գեղեցիկ, վստահ, հպարտ մի կին բաց կառքով շրջում է Սանկտ Պետերբուրգի Նևսկի պողոտայով։ Կինը հագնված է ըստ 1880-ական թվականների վերջին նորաձևության։ Փետրավոր, թավշե գլխարկով է, մորթե, ժապավեններով զարդարված վերարկուով։ Նուրբ կաշվե ձեռնոցներով և մորթե ձեռնամուշտակով է։

Խորհրդավոր և մի քիչ տխուր հայացքով այս կնոջ բնորդուհին անհայտ է։ Նկարչի ո՛չ նամակներում, ո՛չ օրագրերում, ո՛չ հուշերում չի հիշատակվում այս կինը։

Կրամսկոյի կենսագիրները և նրա դուստրը՝ Կրամսկայա-Յոնկերը, պնդում են, որ դիմանկարը տարբեր բնորդուհիների հավաքական կերպար է։ Կրամսկոյի դուստրը վստահեցրել է, որ ինքը նույնպես բնորդ է եղել նկարի համար։

Ըստ մեկ այլ վարկածի՝ նկարի հերոսուհին Կուրսկից ճորտ գյուղացի Մատրյոնա Սավիշնան է, որն ամուսնացել էր ազնվական Բեստուժևի հետ։ Իսկ նկարիչը նրանց ընտանիքի բարեկամն էր։

Երրորդ վարկածով անծանոթուհին Ալեքսանդր 2-րդ ցարի սիրուհի Եկատերինա Դոլգորուկովան էր, և որ դիմանկարը պատվիրել էր հենց ինքը` ցարը։

Ասում են, երբ Կրամսկոյին հարցրել են, թե ով է այս կինը, իրականում գոյություն ունի նա, թե՞ ոչ, նկարիչը քմծիծաղել և թոթվել է ուսերը։

Այս նկարը երկար ժամանակ համարվել է «անիծված»։ Հայտնի կոլեկցիոներ ու մեկենաս Պավել Տրետյակովը հրաժարվել է իր պատկերասրահի համար գնել այս դիմանկարը, քանի որ ըստ նրա համոզմունքների՝ նման գեղեցկուհիների դիմանկարները մարդկանցից խլում են իրենց ուժն ու էներգիան։

Տրետյակովի մերժումից հետո «Անհայտ կինը» սկսել է թափառել մասնավոր հավաքածուներում։ Ու նաև հենց այդ պատճառով էլ շատ շուտ հայտնի է դարձել: Կտավի առաջին տիրոջը լքել է կինը, երկրորդի տունն է այրվել, երրորդը սնանկացել է։ Մարդիկ այս բոլոր դժբախտությունները վերագրել են ճակատագրական այս կնոջն ու նրա պատկերին։

Այս «անեծքից» չի խուսափել նաև ինքը՝ Կրամսկոյը։ «Անհայտ կնոջ» ստեղծումից մեկ տարի անց իրար հետևից մահացել են նկարչի երկու որդիները։

Հայրենիքում անուն հանած նկարի հերթական գնորդը արտերկրից է եղել և «Անհայտ կինը» սկսել է շրջել օտար ափերում և նորանոր անախորժություններ պատճառել իր տերերին։

1925 թվականին Կրամսկոյի անհայտ այս գեղեցկուհին վերադարձել է Ռուսաստան և իր տեղը գրավել Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում։

Ժողովրդական բանահյուսությունը, շարունակելով իր վարկածները, վստահեցնում է, որ պատկերասրահում տեղ գտնելուց հետո այլևս միջադեպեր չեն գրանցվել, իսկ դա նշանակում է, որ դիմանկարը զբաղեցրել է իր արժանի տեղը։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

14:55 Մանվել Սարիբեկյանը մոլորվել ու հայտնվել էր Ադրբեջանում. նրան ներկայացրել էին՝ որպես դիվերսանտ, խոշտանգել, սպանել
14:34 Փաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվել
17:59 Ժամերով հերթ ենք կանգնում, բժիշկներն էլ քմահաճույքով են աշխատում․ ահազանգ
18:46 Թագադրվելուց կարճ ժամանակ անց՝ ողբերգական մահ․ ռոդեոյի 22-ամյա թագուհուն հարվածել է կայծակը
15:53 Շիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. վարորդը տեղում մահացել է
18:19 Երևանում՝ «MG» սուպերմարկետի մոտ, հրդեհ է բռնկվել վագոն-տնակում․ այն վերածվել է մոխրակույտի
19:42 Երևանում ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ Bentley-ում հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
11:49 Արտարժույթի շուկայի այսօրվա պատկերը․ դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները

Ձեզ գուցե հետաքրքրի