copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 16:35 10-06-2022

Նռնակով կապիկը ու ոսկե ձկնիկը

Կանոնավոր պարբերականությամբ ու մի քանի ժամով ադմինիստրատիվ շենքեր շրջափակելով, հրապարակներ գրավելով, փողոցային քայլերթերով, ինչպես նաև ոստիկանության, տարագույն բերետավորների ու անձնականացված վարձկան գվարդիաների ռեպրեսիաները, սադրանքն ու ցինիզմը պատշաճորեն դիմակայելով իր դժգոհությունն արտահայտող անհաշտ ընդդիմությունը օրեր առաջ ջրբաժան նշանավորեց։ Իսկ երեկ Լավրովի՝ առայժմ խորհրդավոր, առաջիկայում նշանակալի դառնալու պոտենցիալ ունեցող այցից հետո ընդդիմության առաջնորդներից մեկը հրապարակավ արձանագրեց. «Մեր խաղաղ անհնազանդության ակցիաներով, մեր վճռականությամբ ու համառությամբ մենք արդեն Հայաստանում ֆիքսել ենք քաղաքական ճգնաժամ, որն արդեն տեսանելի է միջազգային հանրության համար։ Ճգնաժամը հաղթահարման մեկ բանաձև ունի․ դա առանց Նիկոլ Հայաստանն է»։

Միանգամայն համաձայնելով ու երկրորդելով հռետորի ասածը՝ անհրաժեշտ եմ համարում էական հավելումներ կատարել։ Հիմա արդեն Հայաստանում ոչ թե համակարգային ու համապարփակ ճգնաժամ է, այլ այն վերածվել է իշխանության անվերադարձ, անբուժելի, անկասելի հոգեվարքի, իսկ Արցախում ուղղակիորեն աղետ է, արհավիրք է։ Ավելի քան չորս տարի մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ժողովրդից խաբեությամբ ու շանտաժով խլված իշխանությունը անվանում են «ժողովրդի իշխանություն», մինչդեռ իրականում ու ողջ էությամբ այն ուղղափառ թուրքական է։ Իսկ ժողովրդի իշխանությունը խլած ու յուրացրած հանցագործը մեր դարավոր թշնամու բացահայտ, անթաքույց դրածոն է։

Այս վարձու կամակատարը վարչապետի պաշտոնում նշանակվել է միմիայն իրեն ծնած ու սնած օտարի ծրագիրը իրագործելու համար։ Այդ ծրագրի վերջնական նպատակը հայոց պետականություններն ու հայությունը վերացնելը, ոչնչացնելը, ջնջելն է։ Ժողովրդին իշխանությունը վերադարձնելու, հայոց պետականությունները ու հայեցի ինքնությունը պահպանելու բոլոր օրինական ճանապարհները մերօրյա Բելը փակել է ու այս ուղիով գնալ փորձող բոլորին բանտարկություն է սպառնում։ Հետևաբար ընդդիմությունը այլընտրանքներ պետք է որոնի, եթե իրոք պայքարի նպատակը բռնակալական ռեժիմը տապալելն է։

Հոգեվարք ապրող սորոսաթուրք այս գազանը հիմա ինչ էլ անի, անելու է քաղաքացիական պատերազմ սադրելու միակ նպատակադրությամբ։ Դեռ մեր վարչապետը մնացող դրածոյի համար հենց միայն սա է Իլհամի ու Թայիփի հետ պայմանավորված հերթական պատերազմը սադրելու և ստանձնած առաջադրանքը կատարելու միջոցով սեփական մորթին փրկելու հնարը։ Ազգադավը պատերազմն անխուսափելի է դարձնում, որովհետև այլ կերպ այլևս չի կարողանալու վաճառել մեր անկախությունը ու պետականությունը։ Ժամանակն է հստակ գիտակցել, որ նա, ով, կատարվելիքը ճիշտ հաշվարկելու ունակությունն ունենալով հանդերձ, սորոսաթուրքի դրածոյից ընդունեց իր մերժումը, նրան փոխանցեց իշխանությունը և պետության ու ժողովրդի ապագան տնօրինելու բոլոր լծակները, հետո նաև հաստատեց, թե նեռն է ճիշտ, հենց նա, ըստ էության՝ արեց այն, ինչը շատ ավելի պարզ ու բոլորին հասկանալի լինելու համար անվանում են «կապիկին նռնակներ տալ»։

Անհրաժեշտ է գիտակցել նաև, որ Հայկի ողջ արածը կործանելու համար մեր գլխին վարչապետ նշանակված Բելը չունի գաղափար, սկզբունքներ, բարոյականություն, խիղճ, ամոթ, արժանապատվություն` սեփական ոչինչ, այլապես չէր նշանակվի։ Այս պարարտ ու անիմաստ աճող մոլախոտը ունի միայն նպատակ, որը նրան թելադրել են, որով նրան սնուցել են իր գիտակցական կյանքի հենց սկզբից ու ողջ ընթացքում։ Մերօրյա ներքին ու իշխանակալ Բելի դեմ պայքարում սխալվելու բախտորոշ նշանակությունը գիտակցելով` նույնքան անհրաժեշտ է հասկանալ, որ այս ավլած ուղեղով մտագարի համար ևս շատ դժվար է կլոր տարին պահպանել ապուշության նույն մակարդակը։ Այո՛, պրոֆեսիոնալ ստախոսի ու շուստրի խաբեբայի հետ չի կարելի որևէ բան պայմանավորվել, նրա ցանկացած խոստում ու պարտավորություն առանց հապաղելու պետք է բազմապատկել զրոյով։ Այո՛, ապուշի, հիմարի, մտագարի հետ իմաստ չունի բանավիճել, ինչ-որ բան հասկացնելու կամ խելքի բերելու փորձ անել, խիղճ կամ բարոյականություն արթնացնելու ճիգեր կատարել։ Իսկ ա՛յ այսօրվա ուղղափառ օրինականությանը ու հաշվարկելի, կարգապահ, կանխատեսելի անհնազանդությանը այլընտրանքներ գտնել, օտարի խամաճիկին ղեկավարող թելերը կտրել կամ սեփական ձեռքը վերցնել, նրա վրա անդիմադրելի ազդեցության լծակներ գտնել ոչ միայն պետք է, այլ արդեն անհրաժեշտ է։

Եվ սա բոլորովին էլ անհնարին չէ, ինչպես առաջին հայացքից է թվում։ Նեռն ինքն է բերել ու հանգեցրել այդ անհրաժեշտությանը։ Այո՛, իրոք ընտրության անսահմանափակ հնարավորություններ կան, իսկ ուրիշ այլընտրանք չկա։ Կյանքի ու քաղաքական հարուստ փորձ ունեցող ձկնորս ընկերս մի առիթով հուշեց. երբ ոսկե ձկնիկին տեղավորում ես թավայի մեջ ու դնում ես կրակին, երեք ցանկությունները անվերջ կարողանում ես բազմապատկել։