Երևան +10°
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 20:33 09-06-2022

Մեծ Բրիտանիայում ապրուստի թանկացման համար պետք է մեղադրել Պուտինին. Ջոնսոն

Վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինա ներխուժելու որոշումը եղել է կորոնավիրուսային համաճարակից հետո Մեծ Բրիտանիայի տնտեսական վերականգնման տեմպերի դանդաղման հիմնական պատճառը:

Բլեքփուլում ելույթի ժամանակ Ջոնսոնը խոսել է Բրիտանիայում հիմնական ապրանքների թանկացման մասին, ինչի պատճառը նա անվանել է էներգակիրների գների կտրուկ աճը՝ կապված Ուկրաինայի պատերազմի հետ։

Ըստ Ջոնսոնի՝ Մեծ Բրիտանիայի առջև ծառացած ֆինանսական դժվարությունների պատճառների թվում կարելի է նշել Covid-19 համաճարակի հետևանքները, սակայն Ուկրաինայի դեմ Պուտինի պատերազմը երկրի տնտեսության լիարժեք վերականգնման ոչ մի հնարավորություն չի թողել: