Ներքին 3 տարի առաջ - 10:31 04-12-2022

Իշխանությունները պարգևավճարներից չպետք է զրկվեն, բայց «տուգանքի մատերիալը» կարող է զրկվել ապրուստի միջոցից

Պետական համակարգի խարխուլ, կիսավեր, իներցիայի ուժով գոյատևելու մասին եզրակացություններ ես անում, երբ այս կամ այն ոլորտում առնչվում ես պետական մարմինների հետ։

Եւ այսպես, պարզվում է՝ եթե քաղաքացին ունի ԴԱՀԿ, ապա չի կարող մեքենայի տեխզննում անել, մինչդեռ գույքահարկը կարող է վճարել։ Տեխզննման կայանները պնդում են, որ այս սահմանափակումը Կառավարության որոշմամբ է։ Իսկ գույքահարկի վճարումը համակարգը թույլ է տալիս, քանի որ դա ուղիղ պետբյուջե է մտնում, այնտեղից էլ՝ իշխանությունների գրպանը՝ պարգևավճարների տեսքով։

Օրեր առաջ երիտասարդի ինքնահրկիզման դեպքը հենց այս բացատրությունն ունի, և այսպես թե այնպես բոլորս ինչ-որ կերպ առնչվելու ենք այս խնդրին։

Եթե քաղաքացու եկամուտի աղբյուրը կապված է մեքենա վարելու հետ, իսկ նա ունի ԴԱՀԿ, որը չի կարողանում վճարել, հետևաբար՝ չի կարողանա նաև մեքենա վարել, կզրկվի օրվա ապրուստից։

Կառավարության այս որոշումն առերևույթ հակասահմանադրական է, մարդկանց մտցնում է փակուղի, ընտրովի մոտեցմամբ ընդունում վճարում՝ զրկելով օրվա ապրուստից։

Դա նույնն է, որ անձը գնա խանութ, բայց իրեն հաց չվաճառեն կանխիկ գումարով, ասեն՝ նախկին պարտքերդ վերադարձրու։

Բայց չէ՞ որ նախկին պարտքերը շատ են, իսկ քաղաքացին ընդամենը 200 դրամ ունի հաց գնելու, ուտելու և աշխատանքի գնալու համար։ Իսկ մի դասական ընդդիմադիր ժամանակին պնդում էր, որ քաղաքացին «տուգանքի մատերիալ չէ»։

Այս խնդրի պամֆլետային անդրադարձին կարող եք ծանոթանալ «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում՝ ժամը 22․00-ին։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը